ԱՄՆ–ն զգուշացնում է Ադրբեջանում ահաբեկչության և օտարերկրացիների առևանգման վտանգի մասին

25.10.2020, 00:52
ԱՄՆ–ն զգուշացնում է Ադրբեջանում ահաբեկչության և օտարերկրացիների առևանգման վտանգի մասին
ԱՄՆ–ն զգուշացնում է Ադրբեջանում ահաբեկչության և օտարերկրացիների առևանգման վտանգի մասին
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն զգուշացնում է իր քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքի մասին և կոչ է անում ձեռնպահ մնալ օտարերկրացիների կուտակման վայրեր այցելելուց։

«Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ստացել է հավաստի տեղեկություններ Բաքվում պոտենցիալ ահաբեկչական հարձակումների և ԱՄՆ քաղաքացիների ու օտարերկրացիների առևանգման մասին , այդ թվում` այնպիսի հյուրանոցներում, ինչպիսինն է J. W. Marriott Absheron–ը, ինչպես նաև Բաքվի այլ օբյեկտներում։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դրսևորել զգոնություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ», – նշվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում, մասնավորապես, զգույշ լինել և պահպանել զգոնություն, խուսափել մարդկանց կուտակման վայրերից, զգոն լինել այն վայրերում, որտեղ լինում են շատ օտարերկրացիներ, հետևել տեղական ԶԼՄ–ների նորություններին։

«Դեսպանատունը շարունակելու է հետևել իրավիճակին և ըստ անհրաժեշտության տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն», – ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։–0–