11 րոպե տիեզերքում. Ջեֆ Բեզոսը կադրեր է հրապարակել New Shepard կապսուլից (ՎԻԴԵՈ)

21.07.2021, 12:35
11 րոպե տիեզերքում. Ջեֆ Բեզոսը կադրեր է հրապարակել New Shepard կապսուլից.ՎԻԴԵՈ
11 րոպե տիեզերքում. Ջեֆ Բեզոսը կադրեր է հրապարակել New Shepard կապսուլից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱն, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Amazon–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Instagram–ում հրապարակել է տեսանյութ New Shepard տիեզերանավի կապսուլից նախօրեին տիեզերք կատարած թռիչքի ժամանակ։

Ենթաարբանյակային թռիչքը տևել է 11 րոպե։ Թռիչքը հեռարձակվել է BlueOrigin.com կայքում, գրում է Ինտերֆաքսը։

Տեսանյութում երևում են անձնակազմի բոլոր անդամները` Բեզոսի կրտսեր եղբայրը` Մարկը, նախկին պրոֆեսիոնալ օդաչու, 82–ամյա Ուոլլի Ֆրանկն ու 18–ամյա Օլիվեր Դեյմենը` Նիդերլանդներից։ 28մլն դոլարով տոմս գնած ուղևորը որոշել է մասնակցել New Shepard–ի հաջորդ թռիչքին։ 

Ջեֆ Բեզոսն ու նրա թիմը գտնվել են անկշռելիության մեջ 3 րոպե, այդ ընթացքում կապսուլը կառավարվել է ավտոմատ։ 

Հաջող թռիչքն ու վայրէջքը դարձան 2000թ.–ին Blue Origin–ը ստեղծած ամերիկացի ձեռներեցի 20–ամյա աշխատանքի արդյունքը։ Այս թռիչքը դարձավ New Shepard–ի առաջին թռիչքը` անձնակազմով, ավելի վաղ հրթիռը 14 հաջող փորձնական թռիչքներ է կատարել առանց անձնակազմի։ Հրթիռի մշակումն ու կատարելագործումը տևել է 15 տարի։

New Shepard հրթիռի և Virgin Galactic թռչող սարքի թռիչքները նշանավորում են տիեզերական տուրիզմի մեկնարկը։ Ենթաարբանյակային տարածք թռիչքների ոլորտում Ջեֆ Բեզոսի մրցակիցը` միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, առաջ անցավ նրանից 9 օրով։ Բրենսոնը շնորհավորել է տիեզերական տուրիզմի գծով «գործընկերոջը» հաջող թռիչքի կապակցությամբ։–0–