439.88
4.45
403.71
-1
Եղանակը Երևանում
Հայ

Տիեզերական վազք. գործարար Բրենսոնը թռչել է տիեզերք, Բեզոսը հաջորդն է (ՎԻԴԵՈ)

11:42
13 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 11–ին անգլիացի գործարար Ռիչարդ Բրենսոնը սեփական թռչող սարքով հասել է տիեզերքի սահման։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, Unity տիեզերանավը բարձրացել է 86 կմ բարձրության վրա, թռիչքը տևել է մոտ մեկ ժամ։ Ուղևորները գտնվել են անկշռելիության մեջ ընդամենը մի քանի րոպե։ Թռիչքի ժամանակ եղել է ուղիղ հեռարձակում։

Բրենսոնը տիեզերքից ուղերձ է հղել։

«Դիմում եմ ներքևում գտնվող բոլոր երեխաներին։ Ես էլ ժամանակին երեխա էի, երազում էի և նայում աստղերին։ Հիմա ես մեծ մարդ եմ` տիեզերանավում։ Հիանալի մարդկանց հետ նայում եմ ներքև` մեր հիանալի մոլորակին։ Երազողների հաջորդ սերունդ, եթե մենք կարողացել ենք դա անել, պարզապես պատկերացրեք` ինչ կկարողանաք դուք», – նշել է Բրենսոնը։

Թռչող սարքը զարգացրել է արագություն, որը 3 անգամ գերազանցում է ձայնի արագությունը։

70–ամյա Բրենսոնի հետ տիեզերք էին բարձրացել Բրենսոնին պատկանող Virgin Galactic ընկերության 5 աշխատակիցներ։

Բրենսոնի խոսքով, երկիր մոլորակի տեսքը ոգեշնչել է իրեն` հոգ տանել մոլորակի մասին։

«Մենք պետք է ամբողջ ուժով հոգ տանենք անհավանական մոլորակի մասին, որտեղ ապրում ենք։ Եվ ես դրան կնվիրեմ իմ մնացած ողջ կյանքը։ Կարծում եմ, որ տիեզերքում եղած մյուս մարդիկ ևս այդպես կանեն», – ասել է Բրենսոնը։

Նա նշել է, որ պլանավորում էր տիեզերք թռչել դեռևս 2004թ.–ին։ Նախագծի իրականացման համար պահանջվել է 17 տարի։

Unity–ի առաջին կոմերցիոն թռիչքը դեպի տիեզերք նախատեսված է հաջորդ տարի։

Հուլիսի 20–ին օդ կբարձրանա մեկ այլ մասնավոր ենթաարբանյակային թռչող սարք։ Amazon–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կթռչի New Shepard կապսուլում։ Ֆորմալ համարվում է, որ Բեզոսը պարտվել է Բրենսոնին տիեզերական վազքում, բայց ակնկալվում է, որ Բեզոսի տիեզերանավը կբարձրանա մի փոքր ավելի բարձր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում