ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Թուրքիայում հունիսի 24-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:
Այս մասին չորեքշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Haberturk-ին:
«Կառավարությունը ողջունել է «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեվլեթ Բախչելիի առաջարկությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նրանք կանցկացվեն 2018 թ.-ի հունիսի 24-ին», - ասել է նա:
Ըստ Էրդողանի, Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն առաջիկա օրերին կսկսի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Ապրիլի 17-ին Բախչելին հանդես է եկել հայտարարությամբ 2018 թ.-ի օգոստոսի 26-ին երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այսօր Էրդողանը բանակցել է Բախչելիի հետ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը քննարկելու համար։–0–