Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը

09.04.2021, 15:52
Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը
Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 99 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Բուքինհեմյան պալատին։

«Նորին մեծություն թագուհին խորը վշտով հայտնել է իր սիրելի ամուսնու` Նորին արքայական մեծություն արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։-0-