ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում բնակվող Դանա և Նադիա քույրերը սկսել են ամիսը մոտ 30 հազար դոլար վաստակել իրենց Instagram-ի էջի միջոցով հետույքի պլաստիկ վիրահատությունից և բելֆիի (հետույքի ինքնալուսանկար) հրապարակումից հետո, գրում է Lenta.ru–ն` հղում անելով New York Post–ին։
30–ամյա երկվորյակ քույրերը նշել են, որ հարստացել են` իրենց էջում (@dannitabruna) հրապարակելով տարբեր ապրանքների գովազդներ։ Ի դեպ, աղջիկների էջը մոտ 714 հազար հետևորդ ունի։
Քույրերը հույս ունեն, որ ավելի շատ գումար կվաստակեն` վաճառելով իրենց բելֆիները Supe բջջային հավելվածում, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ձեռք բերել լուսանկարներ և տեսանյութեր։
Քույրերի խոսքերով` 58 հազար դոլար արժողությամբ գլյուտեոպլաստիկայի գումարն արդեն փոխհատուցվել է:
Ծնունդով արգենտինուհիներ Դանան և Նադիան նշել են, որ միշտ տարբերվել են փարթամ կազմվածքով, սակայն պլաստիկ վիրաբուժության միջոցով որոշել են ավելի արտահայտիչ դարձնել։
«Մենք փառասեր ենք։ Որքան շատ վիրահատություններ ենք անում, այնքան ավելի շատ եք ուզում», – խոստովանել են երկվորյակ քույրերը, ովքեր կատարել են նաև կրծքի պլաստիկ վիրահատություն։
Նրանք կանոնավոր կերպով օգտվում են դիմահարդարի ծառայություններից` կիրառելով բոտոքս և ֆիլլեր։ –0-