ՖԻԴԵ–ում խնդրել են Կիրսան Իլյումժինովին անհապաղ հեռանալ ՖԻԴԵ–ի նախագահի պաշտոնից
09.04.2018,
11:19
ՖԻԴԵ–ում պահանջել են, որպեսզի Կիրսան Իլյումժինովն անհապաղ հեռանա ՖԻԴԵ–ի նախագահի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդում պահանջել են, որպեսզի կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովն անհապաղ հեռանա իր պաշտոնից։ Նման որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի 14 անդամ, դեմ` 1 անդամ։
Առաջարկվել է նաև որքան հնարավոր է շուտ փակել ՖԻԴԵ–ի մոսկովյան գրասենյակը, հաղորդում է mk.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Ֆեդերացիայի կայքում նշվում է, որ Իլյումժինովը ներառվել է ԱՄՆ–ի պատժամիջոցների ցանկում, ինչի պատճառով ՖԻԴԵ–ի մոտ ֆինանսական դժվարություններ են առաջացել։ Մասնավորապես, կազմակերպության հետ հրաժարվում են համագործակցել արևմտյան բանկերը, որոնցից մի քանիսն անգամ սպառնում են փակել ֆեդերացիայի հաշիվները։
Նշվում է նաև, որ ստեղծված իրավիճակը բացասաբար կազդի կազմակերպության հեղինակության վրա` խախտելով հովանավորների և մարզիկների վստահությունը։
Իլյումժինովը, որը գլխավորել է ՖԻԴԵ–ն 1995 թ.–ի նոյեմբերին, հայտնվել է ԱՄՆ–ի Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների ցանկում 2015 թ.–ի վերջին սիրիական կառավարության շահերին նպաստող նյութական օգնության պատճառով։–0–