ՎԶԵԲ տարեկան ժողովը կանցկացվի Երևանում

04.02.2020, 10:44
ՎԶԵԲ տարեկան ժողովը կանցկացվի Երևանում
ՎԶԵԲ տարեկան ժողովը կանցկացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․–ի տարեկան ժողովի անցկացման վայր։ Այս մասին այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է իր Facebook–յան էջում։

«Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով։ Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր»,– նշել է փոխվարչապետը։ 

Նա ընդգծել է, որ տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է:

«Այսինքն 2021թ․ գարնանը Հայաստանը լինելու է ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում»,– ասել է Ավինյանը։

Փոխվարչապետի գնահատմամբ, սա կարևոր ձեռքբերում է, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում։ Ավինյանն այդ թվում նշել է, որ սա Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական և ընդգծել. «Հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար»։ –0–