Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
27.12.2023,
17:25
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները, նշվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:
Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2024 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների նոր սակագները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Սակագներ սպառողների համար
Հայաստանում ներկայումս գործում են էլեկտրաէներգիայի հետևյալ սակագինը. սոցիալապես անապահով ընտանիքների համար (սպառողների մոտ 11%-ը) 29,99 դրամ ցերեկային ժամերին և 19,99 դրամ գիշերը յուրաքանչյուր կՎտժ-ի համար, մյուս կատեգորիաների քաղաքացիների համար՝ համապատասխանաբար 44,98 դրամ և 34,98 դրամ։
Սպառող իրավաբանական անձանց (ձեռնարկությունների) համար սակագնի միջակայքը ցերեկային ժամերին 41,98-ից 50,48 դրամ է, գիշերը՝ 37,98-ից 40,48 դրամ:–0–