Հայաստանում հունվար–հոկտեմբերին մահացել է 20 152 մարդ, անկումը կազմել է 10,3%

06.12.2023, 10:52
Ինչի՞ց են հիմնականում մահանում մարդիկ Հայաստանում․ վիճակագրություն
Հայաստանում հունվար–հոկտեմբերին մահացել է 20 152 մարդ, անկումը կազմել է 10,3%
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում 2023 թվականի հունվար-օգոստոսին մահացել է 20152 մարդ, ինչը 10,3%-ով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (53% կամ 10674 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 10,8%-ով պակաս է՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում նորագոյացություններն են (21,1% կամ 4261 մարդ, նվազումը՝ 0,3%)։

Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (8,7% կամ 1749 մարդ, նվազումը՝ 12,5%), մարսողական համակարգի հիվանդությունները (4,8% կամ 965 մարդ, աճը՝ 2,8%), հիվանդությունների և մահացության արտաքին պատճառները (4,5% կամ 905 մարդ, նվազում՝ 14,6%) էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդակարգի շեղումներ, նյութափոխանակության խանգարումներ, իմունիտետի բացակայության հետ կապված հիվանդությունները (1,8% կամ 365 մարդ, աճը՝ 11,6%)։

Covid-ից մահացությունն արմատապես նվազել է՝ 10 ամսվա ընթացքում վիրուսից մահացել է 39 մարդ (0,2%, անկումը՝ 95,1%)։-0-