438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքական ապրանքների արգելքը, հնարավոր է, հանվի. Քերոբյան

10:15
30 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունը հինգշաբթի կարող է վերջնական որոշում ընդունել թուրքական ապրանքների արգելքի երկարաձգման կամ չեղարկման մասին: Այս մասին նախօրեին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասուլիսի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ թուրքական ապրանքների արգելքի որոշումն ընդունվել է 2020թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ ելնելով քաղաքական պատճառներից, երբ Արցախում պատերազմ էր. Նա նշելէ, որ արգելքի չեղարկման որոշումը ևս պայմանավորված է լինելու քաղաքականությամբ:

«Քաղաքական տեսակետից գործընթացներն ընթանում են դրական սցենարով: Այս տեսակետից արգել քի երկարաձգման հիմնավորումը թուլանում է», - նշել է նա:

Միաժամանակ նախարարը հիշեցրել է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարվա ընթացքում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Թուրքիայում: Նրա խոսքով, թուրքական լիրը զգալիորեն արժեզրկվել է, ինչի պատճառով թուրքական ապրանքները զգալիորեն էժանացել են, ինչը ավելացրել է ռիսկերը հայ արտադրողների համար:

«Կառավարությունում չկա միասնական կարծիք, բայց քանի որ բանակցային գործընթացում ներգրավված մարդիկ ավելի լավ են տիրապետում ընդհանուր պատկերին, վերջնական որոշումը կընդունվի վաղը խորհրդակցությունների արդյունքում: Մենք կունենանք որոշում, որը կարող է լինել նաև որոշման բացակայության տեսքով, այսինքն՝ արգելքը հանելու տեսքով», - հայտարարել է նա:

Քերոբյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում նախարարությունն ուսումնասիրել է այդ արգելքի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա և արձանագրել է ինչպես շատ դրական, այնպես էլ չափազանց բացասական ազդեցություն: Բացասական ազդեցությունների թվում նա նշել է արգելքի ազդեցությունը գնաճի վրա:

«Կախված նրանից, թե ինչ որոշում կընդունվի, մենք կհասկանանք, թե ինչպես է պետք շարունակել օգնել տեղական արտադրողներին, որպեսզի Հայաստանը ներկրող երկրից դառնա արտադրող երկիր: Սա Էկոնոմիկայի նախարարության ֆիքս-գաղափարն է», - ասել է նա:

Դեկտեմբերի 16-ին Քերոբյանը հայտնել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգող նախագիծը:

2021թ.-ի հունվարի 1-ից շրջանառության մեջ դրված թուրքական ապրանքների ներկրման արգելքը 2021թ.-ի հունիսի 24-ին երկարաձգվեց ևս 6 ամսով՝ մինչև 2022թ.-ի հունվարի 1-ը: Այս որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան մասնակցել և օգնել Ադրբեջանին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ