Գյուղնախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած կարկտի վնասները
06.06.2016,
15:19
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած տեղատարափ կարկտի վնասները:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած տեղատարափ կարկտի վնասները, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Կարկուտը վնասել է Հայաստանի ծիրանի, խնձորի և խաղողի այգիները և ցանքատարածքները>>
Շաբաթ և կիրակի Հայաստանի մի շարք մարզերում ու Երևանում գրանցվեցին կարկտախառը տեղատարափ անձրևներ։ Կարկուտը վնասեց ծիրանի, խնձորի և խաղողի այգիներն ու ցանքատարածքները։
Օդերևութաբանների կանխատեսմամբ` Հայաստանն ընդհուպ մինչև հունիսի 10–ը կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ։
Շաբաթ օրը Երևանի ողջ տարածքում սաստիկ կարկուտ տեղաց (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)>>
«Դեռ չեմ կարող խոսել կարկտի հասցրած վնասների մասին։ Կարող եմ ասել, որ ամենաշատը վնասվել է Արմավիրի մարզը», – նշեց նա երկուշաբթի ասուլիսի ժամանակ։
Մակարյանն ընդգծեց, որ հատուկ հանձնաժողովն այս պահին գնահատում է կարկտի հասցրած վնասը և շուտով կհրապարակի գրացնված տվյալները։ –0–