Մայիսին Հայաստանում թանկացած 10 սննդամթերքը (ՑԱՆԿ)

05.06.2025, 21:17
Ներկայացնում ենք 10 սննդամթերք, որոնք 2025 թվականի մայիսին, 2024 թվականի մայիսի համեմատ, ամենաշատն են թանկացել
Մայիսին Հայաստանում թանկացած 10 սննդամթերքը (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի մայիսին, 2024 թվականի մայիսի համեմատ, աճել են 5.2%-ով, իսկ ամսվա ընթացքում՝ 1.2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերք, որոնք 2025 թվականի մայիսին, 2024 թվականի մայիսի համեմատ, ամենաշատն են թանկացել։

• Բանջարեղեն (+ 29%)

• Իշխան (+ 22.1%)

• Կակաո (+ 20.9%)

• Արևածաղկի բուսայուղ (+ 15.2%)

• Սուրճ (+ 14.9%)

• Շոկոլադ (+ 14.1%)

• Միրգ (+ 13.4%)

• Կարագ (+ 13.1%)

• Ալյուր (+ 6.9%)

• Ծխախոտային արտադրանք (+ 6.7%)

Ամենաշատն էժանացել են հնդկաձավարը (-7.1%), ձավարը (-4.9%) և ձուն (-4.3%)։