Ինչպե՞ս պաշտպանվել խարդախներից առցանց գնումներ կատարելիս
18.07.2017,
13:15
Համացանցն ու համակարգչային տեխնոլոգիաներն այնքան հաստատուն են մուտք գործել մեր առօրյան, որ մենք մեր կյանքը չենք կարող պատկերացնել առանց գաջեթների։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցն ու համակարգչային տեխնոլոգիաներն այնքան հաստատուն են մուտք գործել մեր առօրյան, որ մենք մեր կյանքը չենք կարող պատկերացնել առանց գաջեթների։ Տեխնոլոգիաները առկա են և կարևոր դեր են խաղում նաև առևտրի ոլորտում։ Բազմաթիվ մարդիկ նախընտրում են կատարել առցանց գնումներ` դուրս չգալով տնից, քանի որ բացի ժամանակի տնտեսումից, դա նաև բավականին գրավիչ է գնային առումով։ Սակայն մենք միշտ չէ, որ մտածում ենք այն վտանգների մասին, որոնք սպառնում են վիրտուալ աշխարհում։ Անգամ չենք կասկածում, որ համացանցում կատարած պարզ գործարքի հետևանքով կարող ենք դառնալ խաբեբաների զոհը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողներին ներկայացնել մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանվել խարդախներից առցանց գնումներ կատարելիս։
Առցանց գործարքներ միայն 3d-secure–ի առկայության դեպքում
Չարժե կատարել առցանց գնումներ այն կայքերում, որտեղ չի գործում 3d-secure համակարգը, որը կիրառվում է համացանցում գործառնություններ կատարելիս։ 3d-secure–ը բանկային քարտի տվյալների պաշտպանության լրացուցիչ միջոց է։ Սովորաբար, երբ ինտերնետ–խանութում վճարում է կատարվում ապրանքի կամ ծառայության դիմաց, պահանջվում է նշել քարտի համարը, վավերականության ժամկետն ու СVV (CVC) կոդը։ Եթե քարտը պաշտպանված է 3d-secure համակարգով, ապա օգտատերը քարտի հիմնական տվյալների մուտքագրումից հետո SMS հաղորդագրության միջոցով ստանում է հատուկ գաղտնաբառ, որը պետք է մուտքագրի համակարգ` գործարքը շարունակելու համար։ Դա թույլ է տալիս բարձրացնել կատարվող գործարքի անվտանգության մակարդակը, քանի որ գաղտնաբառը հասանելի է միայն օգտատիրոջը։ ՀՀ ԿԲ–ի իրականացրած` անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականության շնորհիվ` բոլոր բանկերն ու վճարային համակարգերը, որոնք աշխատում են Visa և MasterCard քարտերի հետ, արդեն անցել են 3d-secure անվտանգության նոր համակարգին։ Սակայն կան որոշ միջազգային կայքեր, որոնք համալրված չեն այդ համակարգով։ Եվ եթե ձեր քարտն ապահովված է 3d-secure–ով, սակայն այն չի գործում սպասարկող օտարերկրյա կազմակերպությունում, ապա վճարում կատարելիս նրանց կայքում անվտանգության լրացուցիչ աստիճանը չի գործի, և գործարքը կդառնա ավելի ռիսկային։ Այսօր հայկական բանկերում գործում է հատուկ մոնիտորինգային համակարգ, որը թույլ է տալիս հետևել, թե որտեղ է իրականացվում գործարքը և արգելափակել քարտն անգամ չնչին կասկածների դեպքում։
Օգտվեք ստուգված կայքերից

Առաջին հերթին խորհուրդ է տրվում քարտն օգտագործել միայն ստուգված ռեսուրսներում։ Գործարք կատարելուց առաջ ստուգեք` արդյոք այն ունի https պրոտոկոլը, որտեղ վերջին տառը` «s»–ը, նշանակում է «անվտանգություն», ինչը երաշխավորում է ձեր անձնական տվյալների պաշտպանությունը։
Ցանկալի է ապրանքներ ձեռք բերել հայտնի կայքերից, սակայն եթե դուք, այնուամենայնիվ, գայթակղվել եք ապրանքի գնով ձեզ անծանոթ կայքում, ապա փորձեք համացանցում մեկնաբանություններ և արձագանքներ գտնել կայքի մասին։ Եթե դրանք դրական են, ապա կարելի է ռիսկի դիմել, հակառակ դեպքում գործարքը կարող է չկայանալ, իսկ դուք կարող եք զրկվել ոչ միայն այդ գումարից, այլև ձեր քարտի վրա առկա փողերից, որի տվյալները կարող են հայտնվել չարագործների ձեռքում։
«PayPal. ամեն ինչ նորմալ է»
Եթե դուք հաճախ եք կատարում առցանց գնումներ, ապա ավելի լավ է օգտվեք միջազգային վճարային համակարգից, օրինակ` PayPal–ից (ինչն անգլեներից թարգմանաբար նշանակում է «ընկեր, որն օգնում է վճարում կատարել»)։ Եթե ցանկանում եք առցանց որևէ բան գնել, և այդ կայքը նման հնարավորություն է ընձեռում PayPal համակարգի միջոցով, ապա օգտվեք այն առաջարկից։ Դա կպաշտպանի ձեր անձնական տվյալները, քանի որ միջազգային վճարային համակարգերը գործարքի ժամանակ հաճախորդի անձնական տվյալները չեն փոխանցում երրորդ անձանց, իսկ գործարքն իրականացվում է միայն, եթե դուք հաստատեք վճարի իրականացումը։ Այսպիսով, ձեր քարտի տվյալները մնում են միայն վճարային համակարգում, իսկ կայքը, որից պատրաստվում եք գնում կատարել, կստանա միայն վճարված հաշիվը։
Հաշիվը պահեք վերահսկողության ներքո

Սեփական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է նաև ակտիվացնել «SMS իրազեկում» ծառայությունը` ձեր հաշվի բոլոր ֆինանսական հոսքերի փոփոխությունների վերաբերյալ։ Ընդ որում` նման համակարգը հնարավորություն է տալիս հաշվի նվազագույն սանդղակ սահմանել, որի դեպքում ձեզ ծանուցումներ չեն գա, որ յուրաքանչյուր գնման ժամանակ ձեզ չշեղեն։ Սա հնարավորություն կտա հետևելու բոլոր գործարքներին, որոնք կկատարվեն ձեր քարտով։ Նման գործառույթի օգտագործման ամենակարևոր պայմանը հեռախոսահամարի փոփոխության դեպքում բանկին տեղեկացնելն է։
Եթե ձեզ իրազեկում գա, նույնիսկ այն հաշվի ստուգման մասին, որը դուք չեք կատարել, անհրաժեշտ է անհապաղ արգելափակել քարտը, հակառակ դեպքում, չարամիտների հետագա գործողությունների համար բանկը ձեր հաշվի համար պատասխանատվություն չի կրի։ Եթե դուք արգելափակել եք քարտը, սակայն գործարքը, այնուամենայնիվ, կատարվել է, ապա այս դեպքում արդեն բանկը պատասխանատվություն կկրի, և պարտավոր կլինի փոխհատուցել ձեզ չարագործների գործողությունների արդյունքում կրած վնասը։
Անպայման պարբերաբար ստուգեք ձեր հաշվի մնացորդը, անգամ բջջային բանկինգով։ Սա հնարավորություն կտա իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Բացի այդ, ցանկալի է պահել առցանց գործարքների կտրոնները, որ ամսվա վերջում հնարավոր լինի համադրել սեփական ծախսերը հաշվի վրա եղած միջոցների հոսքերի հետ։ Ձեր նրբանկատությունը հնարավորություն կտա խուսափել ոչ միայն ավազակային մեքենայություններից, այլև պատահականորեն միևնույն գնման համար հաշվից միջոցների կրկնակի դուրսբերումից։
Պարտադիր անհրաժեշտ է բջջայինում գրանցել այն բանկի հեռախոսահամարը, որը նշված է քարտի հակառակ երեսին, քանի որ այն կորցնելու դեպքում մարդը միշտ չէ, որ կարող է անմիջապես արգելափակել քարտը, որն ավազակներն այդ ընթացքում արդեն օգտագործել են։
Ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, ավազակների զոհ եք դարձել
Եթե դուք առցանց ապրանք եք ձեռք բերել, սակայն չեք ստացել այն կամ ուրիշ բան եք ստացել, ապա դուք իրավունք ունեք դիմել ձեր բանկին և բողոք ներկայացնել։ Այդ դեպքում կարելի է դիմում գրել և բողոքարկել գործարքը։ Դիմումը ստանալուց անմիջապես հետո բանկը միջոցները հետ կանչելու գործընթաց է սկսում և, որպես կանոն, հարցը լուծվում է սպասարկող բանկերի մակարդակով։
Եթե դուք կարծում եք, որ ավազակների զոհ եք դարձել, դիմել եք բանկին, սակայն չեք ստացել ձեր կարծիքով անհրաժեշտ արձագանք, ապա դուք իրավունք ունեք դիմելու ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը կուսումնասիրի իրավիճակը, բանկից տվյալներ կպահանջի և կօգնի լուծել առաջացած խնդիրը։
Որպես կանոն, բանկ անհրաժեշտ է դիմել մեքենայությունը հայտնաբերելուց անմիջապես հետո, քանի որ յուրաքանչյուր բանկ միջոցները բողոքարկելու կամ հետ կանչելու ժամկետների վերաբերյալ իր պահանջներն ունի։ Եթե դուք ուշացնեք դիմելու հարցում, ապա դա կբարդացնի բանկի` միջոցները ձեզ վերադարձնելու հնարավորությունը։ Ընդ որում` իրավիճակի պարզաբանման համար անհրաժեշտ է նախօրոք դիմել ընկերությանը, որից ապրանք եք գնել, որից հետո, գործարքի պահանջները կատարելուց հրաժարվելու դեպքում, դուք կարող եք ձեր նամակագրությունը ներկայացնել բանկին։
Սակայն, ցանկացած դեպքում զգոն եղեք` ձեր կյանքը չբարդացնելու, ինտերնետում մատչելի առնցանց գնումներից չhրաժարվելու համար։ -0-

Загружается новость ... "Лево"