Ինչպես անվտանգ հանգստանալ Հայաստանում համավարակի պայմաններում

15.07.2020, 11:38
Ինչպես անվտանգ հանգստանալ Հայաստանում համավարակի պայմաններում
Ինչպես անվտանգ հանգստանալ Հայաստանում համավարակի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի սահմանների բացումը, փորձագետների գնահատմամբ, կախված կլինի համաճարակային իրավիճակից։ Սահմանները լավագույն դեպքում կբացվեն ամռան վերջին կամ աշնան սկզբին: Իսկ դա նշանակում է, որ հայաստանցիներն այս տարի ստիպված կլինեն իրենց արձակուրդն անցկացնել երկրի ներսում, ինչը կնպաստի ազգային տուրիզմի վերականգնմանը:

Загружается новость ... "Лево"

Ներգնա տուրիզմը թույլատրվում է կազմակերպել մայիսի 18-ից, երբ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հանել տնտեսական առանձին ճյուղերի սահմանափակումները: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, հաշվի առնելով փորձագետների կարծիքները, առաջարկում է մի քանի խորհուրդ՝ ինչպես պատրաստվել արձակուրդին և ինչին ուշադրություն դարձնել համավարակի պայմաններում:

Ներգնա տուրիզմի առավելությունները

 - рис.1

Տանը հանգիստը մի շարք առավելություններ ունի, նախևառաջ, ֆինանսական տեսանկյունից, ինչը պակաս կարևոր չէ համավարակի հետևանքով բնակչության եկամուտների նվազման պայմաններում: Ընդ որում դուք կարող եք ստանալ ոչ միայն շատ տպավորություններ, այլև էականորեն կրճատել տրանսպորտային ծախսերը ավիափոխադրումների, կապի ծախսերի (պետք չէ ռոումինգ), բժշկական ապահովագրության բացակայության հաշվին: Բացի այդ, պետք չէ ժամանակ ծախսել վիզաների վրա, կարելի է կատարել սովորական գնումներ և վճարել ծառայությունների դիմաց, պետք չէ ադապտացվել անսովոր եղանակին և ճաշատեսակներին, օտար կանոններին ու լեզվին:

Հիմա տուրօպերատորները, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանում հանգստի նոր ծրագրեր են մշակում, որոնք նախատեսված են տեղացի զբոսաշրջիկների համար: Սևանա լճից, Գառնու տաճարից, Նորավանքից և այլ` արդեն սովորական դարձած ուղղություններից բացի, պատրաստվում են տուրփաթեթներ էկոտուրիզմի, էքստրիմի և այլ տեսակի տուրիզմի սիրահարների համար:

Որքա՞ն կարժենա հանգիստը Հայաստանում 

  - рис.2

Ինչ վերաբերում է կացության, սննդի և ժամանցի համար գործող գներին, փորձագետները երկու հակասական կարծիք են հայտնում: Ոմանք կարծում են, որ արտեկրից ժամանող զբոսաշրջիկների բացակայության պատճառով տուրիստական գործակալությունները, հյուրանոցների տերերը, հանրային սննդի օբյեկտները շուկայականից ցածր (դեմպինգային) գներ կսահմանեն զբոսաշրջիկներին գրավելու համար: Մյուսների կարծիքով, այս ծառայությունների համար գները կմնան նախկին մակարդակի վրա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ կաճեն, քանի որ տուրիստական ոլորտի աշխատակիցները կցանկանան փոխհատուցել համավարակի հետևանքով կրած կորուստները: Դժվար է ասել, թե ով է ճիշտ, հնարավոր է`երկու կողմն էլ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիտարկել է հայաստանցիների ամենասիրելի հանգստյան գոտիների գները:

Ջերմուկում, կախված, թե քանի աստղանի է հյուրանոցը, ինչպես նաև հաշվի առնելով փաթեթում սննդի ներառված լինելու հանգամանքը, երկու տեղանոց համարի արժեքը տատանվում է մեկ օրվա համար 9 600-ից մինչև 35 000 դրամի սահմաններում: Հյուրատներում գները մոտավորապես նույնն են: Որոշ հյուրանոցներ գները նվազեցրել են 14-21%-ով:

Եթե ցանկանում եք կազդուրվել, ապա նախընտրելի է օգտվել առողջարանների ծառայություններից, որոնք Ջերմուկում 4-ն են: Առողջարաններում բնակության գինն ավելի բարձր է, քան սովորական հյուրանոցներում (40 000 դր. երկու տեղանոց համարի համար), բայց այստեղ ներառված են ամբողջական պանսիոնը և բժշկական պրոցեդուրաները: Քաղաքի բոլոր հյուրանոցներում և առողջարաններում կա անվճար Wi-Fi: Ջերմուկում ավելի բյուջետային հանգստի դեպքում կարելի է սենյակ վարձել։ Ռեստորաններում երկու հոգու համար ճաշի գները տատանվում են 6000 դրամի սահմանում: Իսկ սրճարանում ճաշելը, բնականաբար, շատ ավելի էժան է:

Դիլիջանում, կախված հյուրանոցի դասից (2-4-աստղանի), ինչպես նաև ծառայությունների փաթեթում սննդի առկայությունից կամ բացակայությունից, հյուրանոցներում երկու տեղանոց համարների գինը կազմում է 6500-40000 դրամ մեկ օրվա համար: Ընդ որում, բազմաթիվ հյուրանոցներ նվազեցրել են գները 12- 26 տոկոսով: Ավելի բյուջետային տարբերակ են հյուրատները և պանսիոնները, որտեղ բնակությունը կարժենա օրական սկսած 15 400 դրամից:

Հյուրատներում և փոքր հյուրանոցներում B&B համակարգով նախաճաշը հաճախ ներառվում է բնակության գնի մեջ և կազմում միջինը 15 000 դրամ առանց սննդի, իսկ օրական 1 անգամ սննդով՝ 17 000 դրամ: Բոլոր հյուրանոցներն ունեն անվճար Wi-Fi: Իսկ ավելի մատչելի տարբերակ է բնակարան վարձել մասնավոր հատվածում:

Սևանում հանգստի միջին գինը. կացության համար կա լայն ընտրություն. հարմարավետ հյուրանոցներ, ներառյալ առողջարանային հյուրանոցները, հյուրատները, տեղացիների տան սենյակները՝ փոքր վարձավճարով: Ափամերձ տարածքում կան ամբողջական քոթեջային ավաններ, մասնավորապես, տունը կարելի է վարձակալել օրական 8 400-9 800 դրամով: Հյուրանոցներից շատերն ունեն իրենց լողավազանները, որոնցում ջուրն ավելի տաք է, քան լճում: Գին–որակ լավ հարաբերակցություն ունեցող սենյակների գները օրական 15 400-16 800 դրամի սահմաններում են: Սևանա լճի ափին հյուրանոցներում բնակվելու գինը տատանվում է՝ կախված ծառայություններից և սենյակի տեսակից: Մեկ մեծահասակի կացության օրական վճարը կազմում է. գարնանը և աշնանը բյուջետային սենյակներում` 21 000 դրամ, իսկ ամռանը` 28 000 դրամ; լողի սեզոնի ընթացքում ստանդարտ սենյակներում` 42 000 դրամ: Գինը ներառում է նախաճաշ և ներքին սպասարկում:

Այսօր Հայաստանի գրեթե բոլոր առողջարանային քաղաքներում հանգստացողների համար կացարանների մեծ ընտրություն կա՝ ինչպես հյուրանոցներում (երկաստղանի հյուրանոցներից մինչև առողջարանային հյուրանոցներ) և հյուրատներում, այնպես էլ B&B սեգմենտում, որտեղ կարող եք նախապես առցանց սենյակ պատվիրել:

Ակտիվ հանգիստ նախընտրող երիտասարդները, ում համար հարմարավետությունը կարևոր դեր չի խաղում, կարող են օգտվել հոսթելների ծառայություններից, որոնք շատ ավելի էժան են, քան հյուրանոցները: Այսպիսով, գրեթե բոլորը հանգստանալ ցանկացողները կարող են ընտրել իրենց ցանկության և գրպանին հարմար կացության տարբերակ:

Ինչպե՞ս ընտրել արձակուրդի վայրը. անվտանգության խնդիրներ

  - рис.3

Հանգստի վայր ընտրելիս հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջության անվտանգության ապահովմանը: Ցանկալի է ընտրել հյուրատներ կամ զբոսաշրջային համալիրներ` առանձին քոթեջներով, ինչը թույլ կտա սահմանափակել շփումներն ու հանդիպումները անծանոթ մարդկանց հետ: Եթե ​​չկարողաղնաք առանձին տնակ վարձել և ստիպված լինեք հանգստանալ բազմասենյականոց հյուրանոցում, անպայման պարզեք, թե ինչ համակարգ է օգտագործվում սենյակների օդափոխության և ախտահանման համար, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանման հնարավորությունը սնվելու և տարբեր միջոցառումների ժամանակ:

Եթե ​​որոշեք մասնակցել էքսկուրսիաների, ապա ուշադրություն դարձրեք էքսկուրսիոն ավտոբուսում անվտանգության պայմանների պահպանմանը, էքսկուրսիայի մասնակիցների քանակին, ինչպես նաև զբոսավարի և ավտոբուսի վարորդի բժշկական վկայականի առկայությանը այն մասին, որ նրանք վարակված չեն: Մի մոռացեք, որ դուք նույնպես պետք է օգտագործեք անձնական պաշտպանիչ միջոցներ` դիմակներ, ձեռնոցներ, հակասեպտիկներ, ինչպես նաև պահպանեք սոցիալական հեռավորությունը:

Ի՞նչ պետք է վերցնել

  - рис.4

Այս տարի հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն իրերի ընտրությանը, որոնք պատրաստվում եք վերցնել ձեզ հետ: Ձեզ անհրաժեշտ է ունենալ անձնական պաշտպանիչ միջոցների պահուստ (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչներ և այլն): Համաճարակի ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հագուստի ընտրությանը: Որքան բարձր է գործվածքի խտությունը, այնքան քիչ հավանական է, որ կորոնավիրուսը ներս կթափանցի և կհասնի մարդուն: Ամռան շոգին ավելի լավ է հագնել բնական խիտ գործվածքներից կարված հագուստ, ինչպիսիք են բամբակը կամ սատինը, և մի մոռացեք ախտահանել կամ լվանալ դրանք տուն գալուց անմիջապես հետո: Իսկ, օրինակ՝ հյուսվածքային մակերես ունեցող գործվածքները կարողանում են իրենց մեջ պահպանել միկրոօրգանիզմները:

Տուն վերադառնալիս՝ ավելի լավ է անմիջապես հանել հագուստը և չորացնել այն, եթե թաց է: Հնարավորության դեպքում հանեք արևի տակ, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները գերազանց ախտահանիչ են: Մի մոռացեք, որ վիրուսը կարող է կպչել մազերից: Հետևաբար, խորհուրդ է տրվում կրել գլխաշոր, սպորտային կամ ծղոտե գլխարկ: Կանայք, տնից դուրս գալիս, լավ կլինի մազերը հավաքեն, պոչ կապեն կամ քորոց ամրացնեն:

Ամփոփում

Դուք ունեք հնարավորություն հանգստանալ ներկայիս ծանր իրավիճակում ՝ առանց տհաճ հետևանքների, եթե լինեք բավականաչափ համբերատար, խելամիտ և զգույշ:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–