Գրեյս–ժամանակահատված. ինչ է դա և ինչպես է աշխատում
06.11.2018,
10:40
Պատկերացրեք, թե ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվել ժամանակավորապես օգտվելու այս կամ այն բանկի միջոցներից քրեդիտ քարտով գրեթե բացարձակապես անվճար։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պատկերացրեք, թե ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվել ժամանակավորապես օգտվելու այս կամ այն բանկի միջոցներից քրեդիտ քարտով գրեթե բացարձակապես անվճար։ Չեք հավատու՞մ։ Իզուր։ Դա միանգամայն իրական է, եթե դուք գրեյս ժամանակահատվածով քրեդիտ քարտի քարտապան եք։ Ամբողջ աշխարհում այդպիսի քարտով առօրյա գնումները վճարել նախընտրող օգտատերերի թիվը տարեցտարի աճում է։ Այսպիսի տարածվածությունը կապված է նրա հետ, որ գործնականորեն բոլոր բանկերն առաջարկում են կրեդիտ քարտեր վարկավորկան արտոնյալ, կամ, ինչպես ընդունված է կոչել, անտոկոս կամ գրեյս ժամանակահատվածով։
Գրեյս ժամանակահատվածը (grace period, արտոնյալ կամ անտոկոս, կամ վարկավորման անվճար ժամանակահատված) – այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կրեդիտ կամ օվերդրաֆթ քարտապանը կարող է վարկային միջոցներից օգտվել անվճար կամ շատ ցածր տոկոսադրույքով։ Գլխավոր պայմանը քարտապանի կողմից վարկի պարտքի ամբողջական մարումն է մինչև արտոնյալ ժամանակահատվածի գործողության ժամկետի ավարտը։
Ըստ էության «գրեյս ժամանակահատվածն» այն օրերի թիվն է, որոնց ընթացքում հաճախորդի քարտային հաշվով բացված վարկային գծի կամ օվերդրաֆտի օգտագործման համար տոկոսներ չեն կուտակվում։
Ինչպե՞ս է սահմանվում գրեյս ժամանակահատվածը

Բանկի կողմից օգտագործվող քարտային համակարգի հնարավորություններից կախված` գրեյս ժամանակահատվածը կարող է սահմանվել.
- յուրաքանչյուր առանձին վերցրած գործառնության համար (օրինակ, գործառնության անցկացման ամսաթվից` 30 օր): Այդ դեպքում տոկոսներ չեն կուտակվում գործառնության կատարման ամսաթվից հետո որոշակի ժամկետի (արտոնյալ ժամկետի) ընթացքում:
- օրացուցային ժամանակահատվածով (օրինակ ամսվա 1-ից 15-ը): Այդ դեպքում արտոնյալ ժամանակահատվածի օգտագործման համար անհրաժեշտ է ամբողջովին կամ մասնակիորեն մարել պարտքը ժամանակահատվածի ավարտից հետո որոշակի ժամկետը լրանալուն պես:
Ինչի՞ վրա կարելի է ծախսել փողերն արտոնյալ ժամանակահատվածում

Գրեյս ժամանակահատվածը տարածվում է ինչպես անկանխիկ գործառնությունների` ապրանքների և ծառայությունների վրա առևտրա-սպասարկման ձեռնարկություններում, այդ թվում Ինտերնետի միջոցով, այնպես էլ կանխիկացման գործառնությունների վրա:
Գրեյս ժամանակահատվածի տևողությունն արտահայտվում է օրերի քանակով:
Որո՞նք են գրեյս ժամանակահատվածի գործողության ժամկետները
Որպես կանոն, Հայաստանի բանկերում այն կազմում է 30-60 օր: Ամենից հաճախ բանկերը կիրառում են 50-55 օրվա արտոնյալ ժամանակահատված։ Դրա փաստացի տևողությունը կախված է նրանից, թե ինչպես է այս կամ այն բանկը հաշվարկում արտոնյալ ժամանակահատվածը։ Օրերի իրական թիվը կախված է նրանից, թե ինչպես է կատարվել գնումը, ավելի ճիշտ` որ օրն է իրականացվել հաշվից միջոցների փաստացի դուրսգրումն ապրանքի կամ ծառայության վճարման նպատակով։
Բանկերը նաև տարբերվում են արտոնյալ ժամանակահատվածի կիրառման եղանակով հաջորդ ամսում։ Այսպես, որոշ բանկերում հաջորդ ամսում գրեյս ժամանակահատվածի կիրառելիության պայման է լրացած հաշվարկային ժամանակահատվածում պարտքի ամբողջական մարումը։ Արտոնյալ ժամանակահատվածի այսպիսի հաշվարկմամբ քարտի անընդհատ օգտագործման դեպքում գրեյսի տևողությունը «60 օրից» կրճատվում է մինչև «31 օր»` գործնականորեն կրկնակի։ Ի դեպ, գրեյս ժամանակահատվածը չի բացառում նվազագույն վճարում իրականացնելու պարտավորությունները։
Իսկ եթե չմարել պարտքը նշված ժամկետու՞մ

Փոխառության պարտքի` ամբողջական և նշված ժամկետում մարելու դեպքում պարտքի գումարի վրա սկսում են տոկոսներ կուտակվել։
Ի՞նչ է շահում վարկառուն
Եթե վարկառուն ամեն ինչ անում է կանոններով, տեղավորվում է արտոնյալ ժամանակահատվածի ժամկետներում, ապա կարող է իրական օգուտ քաղել` կարճաժամկետ օգտվել վարկային միջոցներից անվճար, միաժամանակ հնարավոր կլինի սեփական միջոցները ներդնել դեպոզիտում և տոկոսային եկամուտ ունենալ: Ավելին, եթե պարտքն ամբողջովին մարվել է մինչև արտոնյալ ժամկետի լրանալը, ապա վարկային լիմիտը վերականգնվում է: Բայց պետք է նկատի ունենալ` եթե դուք վերադարձնոմ եք գումարը ոչ ամբողջությամբ, ապա գրեյս ժամանակահատվածով քարտը վերածվում է սովորական քրեդիտ քարտի: Միաժամանակ այդպիսի քարտերի ամենամյա սպասարկման հավելավճարը, որպես կանոն, բարձր է, քան առանց գրեյս ժամանակահատվածի կրեդիտ քարտերինը:
Միևնույն մեդալի երկու կողմերը

Արտոնյալ (գրեյս) ժամանակահատվածով վարկային քարտը բավականին գրավիչ բանկային պրոդուկտ է։ Սակայ, ինչպես ցանկացած մեդալի դեպքում, այն ունի երկու կողմ` առավելություններ և թերություններ։ Դուք արդեն գիտենք, որ արտոնյալ կամ գրեյս–ժամանակահատվածը ժամանակային ինտերվալ է վարկային ռեսուրսներն օգտագործելու պահից, որի ընթացքում դրամական միջոցների օգտագործման համար նախատեսված տոկոսադրույքը նվազում է կամ ընդհանրապես չի գանձվում։ Օրինակ, բանկային քարտով արտոնյալ տոկոսադրույքը տարեկան 0,1% է, արտոնյալ ժամանակահատվածը` 30 օր, և հոկտեմբերի 30–ին դուք վճարել ենք գնման համար։ Եթե հասցնենք ծախսած գումարը վերադարձնել քարտին մինչև նոյեմբերի 29–ը, ապա այդ ժամանակահատվածի համար տոկոսադրույքը կկազմի ընդամենը տարեկան 0,1%։ Ամբողջությամբ վերադարձրի՞ր գումարը, կարող ես շարունակել ծախսել։ Գրեյս ժամանակահատվածով վարկային քարտերի առանձնահատկությունն այն է, որ վարկային փողերից արտոնյալ տոկոսադրույքով կարելի է օգտվել անսահմանափակ։ Միակ պայմանն է մարել վերցված նախորդ գումարը մինչև գրեյս ժամանակահատվածի ավարտը։ Եթե մինչև նոյեմբերի 29–ին դուք գումարն աբողջությամբ վերադարձրել եք քարտին, ապա նոյեմբերի 30–ին կարող եք համարձակ գնալ գնումների։
Ինչպե՞ս չտուժել
Միշտ չէ, որ վարկային քարտի արտոնյալ ժամանակահատվածը 30 օր է։ Ավելին, հաճախ արտոնյալ օրերի քանակը կախված է լինում գնման ամսաթվից։ Այդ պատճառով պետք է ուշադիր կարդալ գրեյս–ժամանակահատվածի գործողության պայմանները։ Այսօր շուկայում առաջարկվում են բազմաթիվ տարբերակներ, եկեք դիտարկենք դրանցից երկուսը։
1. Արտոնյալ ժամանակահատվածը կազմում է 30 օր` անկախ ամսաթվից
2. Գրեյս – ժամանակահատվածը հավասար է մինչև 41–րդ կամ 51–րդ օր։ Այս դեպքում անկախ այն բանից, թե երբ եք վերցրել վարկը, այն պետք է մարեք մինչև հաջորդ ամսվա 10–ը կամ 20–ը։ Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել, որ բոլոր բանկերը չէ, որ արտոնություններով «երես են տալիս» իրենց հաճախորդներին։ Դուք ստիպված կլինեք փնտրել արտոնյալ ժամանակահատվածում ցածր տոկոսադրույքով իսկապես շահավետ պայմաններ։ Օգտվեք բանկերի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվությունից, քանի որ այն օպերատիվորեն թարմացվում է։ Եթե դուք օգտվում ենք ագրեգատոր կայքերում հրապարակված տեղեկատվությունից, ապա մի զլացեք և ստուգեք այն անմիջապես բանկում։
Որքա՞ն է վարկային քարտի առավելագույն տոկոսադրույքը գրեյս –ժամանակահատվածի դեպքում
Նման վարկային քարտերի դեպքում ամենաբարձր տոկոսադրույքը կարող է հասնել տարեկան 30%–ի և անգամ ավելի բարձր։ Բանկի կողմից առաջարկած քարտի տեսակն ու տոկոսադրույքը կախված կլինի վարկի գումարից։ Ամսական վճարի գումարի մեջ բացի տոկոսադրույքից կներառվի նաև քարտերի առանձին տեսակների համար գանձվող միջնորդավճարը, որոնք տարբերվում են մեկանգամյա ծախսային գործառնություններ կատարելու համար նախատեսված սահմանափաչի մեծությամբ։
Ոչ բոլոր բանկերի վարկային քարտերն ունեն հարմար և երկարատև արտոնյալ ժամանակահատված։ Լավ է, եթե այն կազմում է մինչև 51–55 օր, իսկ տոկոսադրույքն այդ ընթացքում հավասար է տարեկան 20–22%։ Սա հենց այն դեպքն է, երբ գրեյս –ժամանակահատվածը կախված չէ վարկից օգտվելու ամսաթվից։ Սակայն վարկը պետք է մարվի մինչև հաջորդ ամսվա 21–25–ը։ Միաժամանակ, քարտի տեսակը կախված կլինի վարկի գումարից։ Այդ նույն գործոնը կազդի նաև պլաստիկ քարտի ամսական սպասարկման արժեքի վրա։ Անուշադրության մի մատնեք նաև քարտի տարեկան սպասարկման և խնայողական գործառույթների համար գանձվող վճարը, չէ՞ որ հաշվի առնելով այս ամենը` տոկոսադրույքները կարող են բավականաչափ աճել։
Ամփոփելով արդյունքները` կցանկանայինք նշել, որ գրեյս ժամանակահատվածով վարկային քարտի գաղափարը, որպես բանկային պրոդուկտ, բավականին հետաքրքիր է։ Նմանատիպ քարտերի օգտագործման կատարյալ տարբերակ կարող են լինել ոչ մեծ, սակայն շտապ գնումները, որոնց գումարը կարող եք վերադարձնել առաջիկա աշխատավարձը ստանալու ժամանակ։ Ամեն դեպքում, ընտրությունը ձերն է։
Ի՞նչ է կարևոր իմանալ` վարկային քարտի համար բանկ գնալիս

Ցանկանու՞մ եք ստանալ վարկային քարտ, որը հնարավորություն է տալիս օգտվել վերականգնվող վարկային գծից` առանց քարտային հաշվին գումարի նախնական փոխանցման և որպեսզի վերականգնվող վարկային գծի առավելագույն գումարը լինի ձեր վարկային սահմանաչափը։ Ֆինանսական հարցերում փորձ չունեցող օգտատերերը նման առաջարկ ստանալիս սկսում են խարդախություններ փնտրել։ Իսկապես, ինչո՞վ կարող է բանկի համար ձեռնտու լինել վարկավորման արտոնյալ ժամանակահատվածը։ Մի՞թե որևէ ֆինանսական ընկերություն կարող է հենց այսպես անհատույց պարտքով փող տալ։ Իհարկե` ոչ, չէ՞ որ քարտատերը պարտադիր առնվազն տարին մեկ անգամ վճարում է քարտի սպասարկման համար, ինչպես նաև վճարում է միջնորդավճար որոշ գործառնությունների համար (օրինակ այլ բանկերի բանկոմատներից կամ տերմինալներից գումար կանխիկացնելու համար)։
Խարդախություն չկա, քանի որ վարկային քարտի հետ միասին դուք հնարավորություն եք ստացել հենց «այսօր» ձեռք բերել ձեզ անհրաժեշտ ապրանքը` դրա համար վճարումը հետաձգելով «վաղվա»։ Քարտով վարկային գիծը տրամադրվում է մարման արտոնյալ ժամանակահատվածով։ Գրեյս–ժամանակահատվածի օպտիմալ ժամկետը մինչև 51–րդ օրացույցային օրն է։
Այսօր Հայաստանի վարկային քարտերի շուկայում ամենատարածված վարկային տոկոսադրույքները դրամով վարկերի համար կազմում են 20-22%, ԱՄՆ դոլարով` 17-19%, եվրոյով`16-17%։
Ինչպե՞ս ճիշտ վարկային քարտ ընտրել

Ընտրելով գրեյս–ժամանակահատվածով վարկային քարտ` յուրաքանչյուր մարդ բախվում է գրեթե նույնատիպ քարտերի լայն ընտրանու հետ։ Սակայն դա միայն առաջին հայացքից։ Իրականում, եթե ավելի մանրամասն ուսումնասիրվեն յուրաքանչյուր վարկային քարտի պայմանները, ապա ի հայտ կգան որոշակի առավելություններ, թերություններ և տարբերություններ։ Իրականում ինչո՞վ են տարբերվում անտոկոս գրեյս – ժամանակահատվածով քարտերը։
Որոշ բանկերում վարկավորման արտոնյալ ժամանակահատվածը կիրառվում է ոչ միայն վարկային քարտով կատարված անկանխիկ գնումների, այլև գումարի կանխիկացման դեպքում։
Քարտային վարկավորման զարգացումն ու բանկերի միջև մեծ մրցակցությունը ստիպում են բանկերին մտածել ու մշակել սեփական քարտերի առանձնահատկություններ։ Եվ հաճախ դա վերաբերում է արտոնյալ ժամանակահատվածի ժամկետին։ Հիմա բավականին «մոդայիկ» ու տարածված է հաճախորդներին առաջարկել քարտեր, որոնց արտոնյալ ժամանակահատվածն ավելի է ստանդարտ 31–60 օրից։ Այս առանձնահատկությունը եկել է արտասահմանից, որտեղ արդեն վաղուց վարկավորման 0%–անոց ժամկետը կազմում է 180 օրից մինչև 1 տարի։ Բացի այդ, վարկային քարտերն առանձնանում են վարկավորման արտոնյալ ժամանակահատվածի հաշվարկի մեկնարկի ժամկետներով։ Որոշ բանկերում այն սահմանվում է քարտի ձևակերպման ամսաթվին, մեկ այլ բանկերում` յուրաքանչյուր ամսվա 1–ին, որոշ բանկերում էլ` քարտով իրականացված առաջին գնման ամսաթվին։ Այդ պատճառով քարտը ձևակերպելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այդ գործոնին` վարկի մարման առավել հարմար և հասկանալի սխեմա ընտրելու համար։
Բացի այդ, մի շարք բանկերում ձեզ կարող են առաջարկել ծրագրեր, որոնք իսկապես շահեկան են դարձնում քարտից օգտվելը։ Դա կարող են լինել ինչպես կոբրենդինգային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալ լրացուցիչ զեղչեր որոշ առևտրային ցանցերում, կուտակել բոնուսներ` ավիատոմսեր գնելիս և այլն, այնպես էլ հատուկ բանկային նախագծեր` բոնուսային տարբեր ակցիաներին մասնակցելու հնարավորությամբ։
Ձեր հաջողության և հանգստության գրավականը քարտից գրագետ օգտվելն է

Ներկայացնում ենք երեք հիմնական սկզբունքներ, որոնք թույլ կտան ամբողջությամբ զգալ գրեյս–ժամանակահատվածով վարկային քարտի օգտագործման առավելություններն ու հարմարավետությունը։
1. Գումար կանխիկացրեք միայն ծայրահեղ դեպքում, ցանկալի է, որպեսզի այդ գումարները մեծ չլինեն։ Նման գործառնություններ ավելի լավ է կատարել «հարազատ» բանկի բանկոմատում կամ գործընկեր բանկերի տերմինալներում, հակառակ դեպքում գանձվող միջնորդավճարը շատ ավելի մեծ կլինի։
2. Աշխատեք օգտագործված բոլոր միջոցները բանկին վերադարձնել մինչև արտոնյալ ժամանակահատվածի ավարտը։
3. Եթե անգամ անտոկոս ժամկետը դեռ չի ավարտվել, ամենևին պարտադիր չէ սպասել մինչև վերջին օրը։ Դուք կարող եք նախօրոք փոխանցել ինչպես ամսական նվազագույն գումար, այնպես էլ պարտքի մեծ մասը։ Նման որոշումը ոչ միայն կդյուրացնի պարտքի մարումը, այլև ըստ արժանվույն կգնահատվի ձեր բանկի կողմից։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-