Աջակցության ծրագրեր 15+. ու՞մ և ինչպե՞ս են օգնում ՀՀ իշխանությունները COVID-19–ի պայմաններում (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

01.05.2020, 10:46
Աջակցության ծրագրեր 15+. ու՞մ և ինչպե՞ս են օգնում ՀՀ իշխանությունները COVID-19–ի պայմաններում (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
Աջակցության ծրագրեր 15+. ու՞մ և ինչպե՞ս են օգնում ՀՀ իշխանությունները COVID-19–ի պայմաններում (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մենք շարունակում ենք կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումների թեման։

Չորրորդ միջոցառում. սոցիալական օգնություն

 - рис.1

Աջակցության գերակշիռ մասն ուղղված է սոցիալական բաղադրիչին, որի մեջ ներառված են միանգամից մի քանի ծրագրեր։

Մասնավորապես, 4–րդ միջոցառումը, որով միանվագ սոցիալական աջակցություն է ցուցաբերվում երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որոնց ծնողները կորցրել են աշխատանքն արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու ժամանակ։ Ծրագրի շահառուներն են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխաներ և առկա է չորս պայմաններից մեկը` երկու ծնողներն էլ ազատվել են աշխատանքից մարտի 13–26–ն ընկած ժամանակահատվածում կամ ծնողներից մեկը` մարտի 13–26–ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը գործազուրկ է, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից մարտի 13–26–ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացել է կամ ճանաչվել է որպես անհետ կորած, միայնակ մայրը կամ այն ծնողը, որն ապրում է երեխայի հետ, ամուսնալուծված ծնողը, որը կորցրել է աշխատանքը մարտի 13–26–ն ընկած ժամանակահատվածում։ Ապրիլի 24–ի տվյալներով, արդեն կա 4–րդ ծրագրի 2093 շահառու, որոնց վճարվել է 209,3 մլն դրամ։

Հինգերորդ միջոցառում. ոչ ոքի աշխատանքից չես ազատել, պետությունը քեզ կաջակցի

 - рис.2

5–րդ միջոցառումով դրամաշնորհի տեսքով պետական աջակցություն կստանան այն ընկերությունները, որոնք, չնայած արտակարգ դրության ռեժիմին, չեն հեռացրել իրենց աշխատակիցներին և պահպանել են աշխատավարձային ֆոնդը (հունվարի 1–ից ապրիլի 1–ը)։

Ծրագիրը կանդրադառնա նաև փոքր բիզնեսին, քանի որ աջակցության գործիքից պետք է օգտվեն այն կազմակերպությունները, որոնց հաստիքում կա 2–50 վարձու աշխատող։ Ծրագրով նախատեսված է աջակցություն յուրաքանչյուր 5–րդ աշխատակցին։

Վճարումների սահմանաչափը որոշվում է հետևյալ կերպ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև: Հետո հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը, պետությունը վճարում է ընկերության հաշվարկների արդյունքում ստացված գումարը:

Ապրիլի 24-ի դրությամբ միջոցառման շահառուների թիվը կազմում է 11 296 տնտեսվարող սուբյեկտ, վճարումների ընդհանուր թիվը կազմել է 1,8 մլրդ. դրամ:

Վեցերորդ միջոցառում. աջակցություն աշխատանքը կորցրածներին

 - рис.3

Այս միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ, առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Տվյալ աջակցությունից չեն կարող օգտնվել այն քաղաքացիները, ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով), ինչպես նաև այն անձինք, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Ապրիլի 24-ի դրությամբ այս միջոցառման շահառու հանդիսացող 8721 քաղաքացի ստացել է 875 մլն. դրամ աջակցություն (տրամադրվում է նվազագույն աշխատավարձի չափով):

Յոթերորդ միջոցառում. աջակցություն հղիներին

 - рис.4

Տվյալ միջոցառումը նախատեսում է միանվագ աջակցություն հղիներին, ում ամուսիններն արտակարգ դրության պատճառով կորցրել են աշխատանքը կամ մահացել են այդ ընթացքում: Քաղաքացիների այս կատեգորիան ստանում է մեկանգամյա աջակցություն 100 հազ. դրամի չափով: Ապրիլի 20-ի դրությամբ 7026 շահառուի արդեն տրամադրվել է 702 մլն. դրամ:

Ութերորդ ծրագիր․ սպասարկման ոլորտի շխատակիցներ

 - рис.5

Այս միջոցառումը ներառում է ավելի քան 100 հազար մասնակից։ Շահառու կարող են դառնալ միայն գրանցված աշխատողներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հյուրանոցներն ու հոսթելները, հանրային սնունդը, զբոսաշրջությունը, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները, ինչպես նաև մանրածախ առևտուրը։ Ավելի ուշ միջոցառումն ընդլայնվեց և տարածվեց նաև ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական հաստատությունների՝ մասնավորապես մասնավոր մանկապարտեզների, սպորտի՝ լողավազաններ, մարզակումբներ, ժամանցային և հանգստի կազմակերպման ոլորտների վրա։ Միջոցառման մեկնարկի առաջին օրվա ընթացքում ստացվել է ավելի քան 45 հազ․ դիմում։ Ապրիլի 24-ի տվյալներով, այս միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվել 86 522 անձի՝ 6 մլրդ դրամի չափով։

Իներորդ միջոցառում․ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ

 - рис.6

Միջոցառումն ուղղված է մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որտեղ ծնողները չեն եղել գրանցված աշխատող կամ հաշվառված չեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։ Օգնությունը տրամադրվում է ծնողներից մեկին, այդ թվում` եթե գրանցված ծնողը՝ մարտի 12-ի դրությամբ ունենալով աշխատանք, գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Այս միջոցառմամբ յուրաքանչյուր երեխային տրամադրվում է 26,5 հազ դրամի չափով աջակցություն։ Ապրիլի 24-ի դրությամբ, աջակցություն է տրամադրվել 720 403 շահառուի՝ ընդհանուր 1,9 մլրդ դրամի չափով։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-