432.8
4.09
410.12
+20
Եղանակը Երևանում
Հայ

Խորհուրդներ՝ ծնողներին. ինչպես երեխային պատրաստել դպրոցի և չսնանկանալ

11:11
24 Օգոստոսի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հաշված օրեր են մնացել ամառային արձակուրդների ավարտին, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է մտածել,թե ինչպես կարելի է պատրաստել երեխաներին նոր ուսումնական տարվան։

Շատերի համար երեխային դպրոցին պատրաստելը լուրջ բեռ է ընտանեկան բյուջեի համար: Այսպես, միջին վիճակագրական հայ ընտանիքը ծախսում է մոտ 30000-50000 դրամ երեխային դպրոց պատրաստելու համար (ներառյալ հագուստը և կոշիկները), թեև գնային միջակայքը շատ մեծ է, և գումարը կարող է փոխվել։ Իհարկե, ավելի լավ է երեխային նախօրոք պատրաստել դպրոցի, բայց եթե արդեն ամեն ինչ թողել եք վերջին պահի վրա, ապա ձեզ կարող են օգնել «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհուրդները։

Խորհուրդ 1. վերանայում ենք

школьный портфель

Գաղտնիք չէ, որ դպրոցականներից շատերի համար անհրաժեշտ է գնել գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկ, ուսապարկ և շատ այլ մանրուքներ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ Սակայն միանգամից խանութ մի վազեք: Սկզբից վերանայեք տանն առկա դպրոցական իրերը, եթե, իհարկե, ձեր երեխան առաջին դասարանցի չէ, ում համար ստիպված կլինեք շատ իրեր գնել։ Սովորաբար անցած տարվանից մնում են բազմաթիվ գրենական պիտւյքներ՝ տետրեր, ալբոմներ, մատիտներ, գրիչներ, քանոններ, ներկեր, սրիչներ, մկրատներ և այլ մանրուքներ։ Խորհուրդ ենք տալիս վերանայել ամեն ինչ և ընտրել այն ամենը, ինչ հնարավոր է օգտագործել նոր ուսումնական տարում, նոր հետո մտածել, թե ինչ է անհրաժեշտ գնել: Առաջին դասարանցու համար մի փոքր ավելի դժվար կլինի, բայց այստեղ նույնպես պետք չէ խուճապի մատնվել, սովորաբար ուսուցիչներն իրենք են տալիս անհրաժեշտ գրենական պիտույքների ցանկը։ Բացի այդ, Հայաստանի դպրոցներում առաջին դասարանցիները անվճար ստանում են դասագրքեր, իսկ վարժությունների տետրերը պետք է ձեռք բերել։

Խորհուրդ 2. կազմում ենք ցուցակ

«Ինձ ցուցակ պետք չէ, ես արդեն ամեն ինչ գիտեմ և հիշում եմ»: Եվ ահա դուք խանութում եք, որտեղ ինքնաբուխ գնումներ եք անում՝ «որքան գեղեցիկ է, սա անպայման օգտակար կլինի իմ երեխային» սկզբունքով։ Իսկ ավելի ուշ՝ տանը, հասկանում եք, որ բավականին տպավորիչ գումար եք ծախսել ավելորդ իրերի վրա, որոնք ձեր երեխային պետք չեն լինի դպրոցում, չեք գնել բոլոր անհրաժեշտ ապրանքները, ավելին՝ գնել եք շատ անհարկի իրեր։ Ուստի նախքան խանութ գնալը կազմեք անհրաժեշտ ապրանքների հստակ ցուցակ և աշխատեք չշեղվել դրանից։ Ավելին, ցուցակը նախօրոք քննարկեք ձեր երեխայի հետ (եթե երեխան փոքր-ինչ մեծ է), քանի որ նա ավելի լավ գիտի, թե ինչն է ավելի հարմար օգտագործել, բայց մի առաջնորդվեք նրա քմահաճույքներով, ընտրեք միայն պրակտիկ ապրանքներ։

Խորհուրդ 3. ուսումնասիրում ենք շուկան

1 сентября покупки школа

Ձեր գնումները միանգամից մի կատարեք հենց առաջին պատահած խանութում։ Մի քիչ ժամանակ տրամադրեք և համեմատեք գները մի քանի խանութներում, երբեմն դա կարող է խնայել ծախսերի շուրջ 10%-ը: Եթե գնումներ եք կատարում շուկայում և միանգամից մեծ քանակությամբ ապրանքներ եք գնում, ապա սակարկեք: Ուշադրություն դարձրեք տարբեր սուպերմարկետների ակցիաներին։ Ի դեպ, եթե պայմանավորվեք դասընկերների ծնողների հետ, կարող եք մեծածախ գներով ձեռք բերել ամբողջ տարվա ընթացքում օգտագործվող ապրանքների մի մասը, օրինակ՝ տետրեր կամ վարժությունների տետրեր։ Մեծածախ գների հաշվին կխնայեք ծախսերի մոտ 20%-ը, բացի այդ, մինչև ուսումնական տարվա ավարտն այլևս ստիպված չեք լինի մտածել այդ ապրանքը կրկին գնելու մասին։ Հետաքրքրվեք՝ արդյոք ձեր բանկի քեշբեք ծրագիրը ընդգրկում է այդ գնումները, թե ոչ, դուք վճարում եք խանութում քարտով, իսկ ծախսերի մի մասը վերադարձվում է ձեր հաշվին, դա կարող է դառնալ հաճելի բոնուս:

Խորհուրդ 4. միանգամից ամեն ինչ չենք գնում

Եթե չունեք դպրոցի կողմից տրամադրված անհրաժեշտ ապրանքների կոնկրետ ցուցակը, ապա ավելի լավ է միանգամից չգնել այն ամենը, ինչ ձեր մտքով անցնում է, և ըստ ձեզ՝ կարող է անհրաժեշտ լինել երեխային: Սկզբից ավելի լավ է գնել այնպիսի ապրանքներ, առանց որոնց երեխան հաստատ չի կարող՝ պարտադիր պետք է գնել դպրոցական համազգեստ (սպիտակ վերև և մուգ ներքև), կոշիկներ, մարզահագուստ ֆիզկուլտուրայի համար և, իհարկե, ուսապարկ: Սրանք առավել ծախսատար ապրանքներն են պահանջվող իրերի ցուցակում: Ավելին, ցանկալի է ձեռք բերել բարձրորակ ուսապարկ, որպեսզի այնտեղ տեղավորվեն դասագրքերը, նոթատետրերը, գրենական պիտույքները և լանչ բոքսը: Ավելի լավ է ընտրել ուսապարկի մոդել՝ կոշտ օրթոպեդիկ մեջքով և լայն ժապավեններով, ինչը շատ կարևոր է՝ այն պետք է լինի երեխայի չափսով։ Եթե ունեք սահմանափակ բյուջե, ապա մնացած ապրանքներից պետք է գնել միայն ամենաանհրաժեշտը, իսկ մնացածը պետք է գնել տարվա ընթացքում կամ ըստ անհրաժեշտության։

Խորհուրդ 5: որքան պարզ, այնքան լավ

Գրենական պիտույքներ գնելիս ուշադրություն դարձրեք ոչ թե քանակին, այլ ֆունկցիոնալությանը։ Չարժե մեծ գումարներ ծախսել գրիչների, մատիտների, ֆլոմաստերների, ներկերի հսկայական հավաքածուների վրա, քանի որ դպրոցականը հեշտությամբ կարող է կորցնել փոքր առարկաները, և նրա համար դժվար կլինի կողմնորոշվել նման բազմազան գույների ընտրության հարցում: Ուստի օպտիմալ տարբերակը 12 գույնի հավաքածուներն են:

Խորհուրդ 6. գնում ենք լանչ բոքս և ջրի շիշ

ребенок, еда, школа, ланч бокс

Տարրական դասարաններում որոշ երեխաներ դեռ լավ չեմ կողմնորոշվում և միշտ չէ, որ ժամանակ են ունենում դպրոցական ճաշարանում սնվելու համար: Հետևաբար, ձեռք բերեք լանչ բոքս և այնտեղ դրեք այն ամենը, ինչ անհրաժեշտ եք համարում, որպեսզի ձեր երեխան ուտի: Նման տարրաներում սնունդը հաստատ կմնա լավ վիճակում և չի կեղտոտի ուսապարկի պարունակությունը, իսկ դուք ձեր հերթին հստակ կիմանաք, թե ինչ է կերել ձեր երեխան։

Խորհուրդ 7. գումար ենք տնտեսում

Դպրոց գնալը նախատեսում է ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների գնում: Կան նաև այլ ծախսեր, օրինակ՝ սեպտեմբերի 1-ի ծաղիկները կամ փուչիկները։ Ի տարբերություն տարրական դասարանների աշակերտների, որոնց դպրոցը տրամադրում է գրեթե բոլոր դասագրքերը, բարձր դասարանների աշակերտները ստիպված կլինեն ձեռք բերել նաև դասագրքեր և այլ պարագաներ։ Ուստի ավելի լավ է նախապես որոշակի գումար առանձնացնել այդ ծախսերի համար, որպեսզի հետագայում դրանք չլինեն չնախատեսված ընտանեկան բյուջեի համար։

Մաղթում ենք հաճելի գնումներ և լավ ուսումնական տարի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները
11:12
24 Հուլիսի 2023
Ի՞նչ է վարկի վերաֆինանսավորումը. առավելություններ և թերություններ
Պարզում ենք վերաֆինանսավորման առավելություններն ու թերությունները
11:27
10 Հուլիսի 2023
Սեփական ֆինանսների անվտանգություն. պաշտպանություն բանկային քարտերի հետ կապված խարդախություններից
Բանկային քարտերի հետ կապված խարդախությունն ամենատարածված ֆինանսական հանցագործություններից մեկն է, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք խորհուրդներ որոնք կօգնեն խուսափել տհաճ իրավիճակներից
10:15
28 Հունիսի 2023
Ինչպե՞ս կարելի է հեշտությամբ առցանց փոխել բանկը նպաստ ստանալու համար
Ներկայացնում ենք թե ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում և ինչպես կարելի է ստանալ նպաստը
10:15
15 Հունիսի 2023
Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը
12:04
06 Հունիսի 2023
9 վնասակար ֆինանսական սովորություններ, որոնցից պետք է ազատվել
Կան ֆինանսական սովորություններ, որոնք բացասաբար են ազդում ոչ միայն ընտանեկան բյուջեի, այլև կյանքի որակի վրա։ Եվ դրանցից ավելի լավ է միանգամից ազատվել
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար