+5
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է պետք իմանալ ժառանգությունն ընդունելուց առաջ

12:11
09 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դուք հարստացել եք, սիրելի տատիկը ձեզ ժառանգություն է թողել։ Կարծես` պետք է ուրախանալ։ Բայց պարզվում է, որ ժառանգություն ստանալը բավականին հոգսաշատ գործ է, ավելի լավ է նախօրոք իմանալ այս բարդ գործի բոլոր նրբությունները։ Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները` «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է ներկայացնել Հայաստանում ժառանգության գործընթացն ու հնարավոր բարդությունները։

Ընդհանուր տեղեկություն

Սկզբից նշենք, որ ժառանգության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերով (70–79–րդ հոդվածներ)։ Ժառանգությունն այն ամենն է, ինչ պատկանել է հանգուցյալին նրա կյանքի ընթացքում և պահպանվել է նրա մահից հետո։ Դա կարող է լինել շարժական կամ անշարժ գույք, գումար, արժեթղթեր, գույքային իրավունքներ և պարտավորություններ, որոնք չեն դադարում մահից հետո և կարող են փոխանցվել նրա ժառանգներին։

Միաժամանակ ժառանգման որոշ իրավունքները և ժառանգատուի հետ կապված պարտավորությունները չեն փոխանցվում, մասնավորապես` ալիմենտային իրավունքներն ու պարտավորությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը, անձնական, ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական ապրանքները, իրավունքներն ու պարտավորությունները, որոնք օրենքով չեն կարգավորվում ժառանգությամբ։

Հայաստանում ժառանգման գործընթացը տեղի է ունենում կտակի միջոցով և օրենքով։ Միաժամանակ կտակն ունի առավելություն, որքան էլ դժգոհ լինեն հարազատները, ժառանգությունը կփոխանցվի օտար մարդու, եթե այդպիսին է ժառանգատուի կամքը, որը ձևակերպվել է գրավոր և հաստատված է նոտարի կողմից։

Իհարկե, կա միայն մեկ բացառություն. ժառանգության մեջ առաջնահերթ ու պարտադիր մասնաբաժին են ստանում անաշխատունակ հարազատները։ Ընդ որում նրանք կստանան այն ամենի կեսը, ինչ նախատեսվում էր ստանալ կտակի բացակայության դեպքում։

Ժառանգությունը` որպես բեռ

Подделка документов

Ժառանգությունը հաճախ ընկալվում է որպես որոշակի նվեր։ Բայց հաշվի առեք, որ դառնալով ժառանգ, ունեցվածքի և դրա իրավունքների հետ միասին ձեզ են փոխանցվում նաև պարտավորությունները, ձեզ են փոխանցվում նաև ժառանգատուի պարտքերը։ Ձեզ պե՞տք է նման գլխացավանք, գուցե ավելի լավ է հրաժարվե՞լ նման բեռից։

Նշենք, որ հայկական օրենսդրությամբ` նման բան հնարավոր է։ Բայց ժառանգը կարող է հրաժարվել ամբողջ ժառանգությունից, բայց ոչ դրա մի մասից։ Այսինքն կամ նա ընդունում է օրենքով կամ կտակով իրեն փոխանցված ամբողջ ունեցվածքը կամ ոչինչ չի ստանում։ Իսկ եթե ժառանգը հրաժարվել է իր մասնաբաժնից, իսկ հետո մտափոխվել է, նա արդեն ոչինչ չի ստանա, հետ ճանապարհ չկա։ Ընդ որում չի կարելի հրաժարվել ժառանգության պարտադիր մասից։ 

Ժառանգության համար հարկեր վճարվու՞մ են 

Հանգուցյալի մտերիմները (ծնողները, երեխաները, ամուսինը) չեն վճարում հարկեր ժառանգություն ստանալու համար։ Արվեստի, գրականության, գիտության ստեղծագործությունների, ինչպես նաև բացահայտումների և արդյունաբերական նմուշների հեղինակների ժառանգներին վճարվող պարգևատրումները ևս չեն հարկվում։ Մնացած ժառանգները պետք է ստացված եկամուտներից հարկ վճարեն բնական կամ դրամական տեսքով։

Ի՞նչ է հարկավոր ժառանգությունը ձևակերպելու համար 

Դիմել ժառանգատուի բնակության վայրի նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու համար մահվան օրվանից 6 ամսվա ընթացքում։

Նոտարի մոտ ձևակերպել ժառանգությունը ստանալու դիմում (դիմումը ձևակերպվում է ժառանգատուի գույքի գտնվելու վայրով։)

Ի՞նչ անել, եթե 6 ամսում չես հասցրել

Адвокат юрист право.jpg

Պատկերացնենք, որ ժառանգությունն ընդունելու համար նախատեսված 6 ամիսն անցել է, իսկ մյուս ժառանգներն այն արդեն ընդունել են։ Այստեղ իրավիճակն այպիսին է։ Եթե ժառանգները դեմ չեն, որ դուք ևս ընդունեք ժառանգությունը, ապա հարցը կարելի է լուծել առանց դատարանի։ Այս դեպքում դուք պետք է կրկին դիմեք նոտարական գրասենյակ։ Իսկ եթե ժառանգությունն ընդունող ժառանգները համաձայնության չեն գալիս, ապա դուք պետք է դիմեք դատարան և ապացուցեք, որ բաց եք թողել այդ ժամկետը հարգելի պատճառներով։

Ու՞մ կարելի է համարել ժառանգ

семья дети счастье.jpg

Ցանկացած ֆիզիկական անձ՝ անկախ տարիքից, ունակություններից կամ անգործունակությունից, քաղաքացիությունից, սեռից, ռասայից կամ սոցիալական ծագումից։ Կախված ժառանգատուի հետ ազգակցության աստիճանից՝ ժառանգներն առանձնանում են հերթականությամբ, ընդ որում՝ որքան մոտ է ազգակցական կապը, այնքան ավելի բարձր է ժառանգություն ստանալու հավանականությունը։

- առաջին հերթին ժառանգներ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինն ու ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով (այն ուժի մեջ է մտնում այն դեպքում, եթե ժառանգատուն մահացել է ժառանգության բացումից առաջ։ Այդ դեպքում նրա մասնաբաժինը փոխանցվում է նրա երեխաներին և կիսվում է նրանց միջև հավասարապես)։ 

- երկրորդը ժառանգներ են համարվում ժառանգատուի հարազատ եղբայրներն ու քույրերը։ Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները (զարմիկները) ժառանգում են ներկայացման իրավունքով։ 

- երրորդը ժառանգներ են համարվում ժառանգատուի պապն ու տատը՝ ինչպես հոր, այնպես էլ մոր կողմից։

- չորրորդը ժառանգներ են համարվում ժառանգատուի ծնողների եղբայրներն ու քույրերը: 

Հարազատներից ովքե՞ր չեն կարող հավակնել ժառանգությանը 

Անարժան ժառանգները, որոնք չեն ստանա ժառանգություն։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ժառանգատուի նկատմամբ կատարել են անբարոյական կամ հակաօրինական գործողություններ։ Օրինակ, դատարանով անարժան ժառանգներ կարող են ճանաչվել մեծահասակ երեխաները, ովքեր չեն օգնել ծեր ծնողներին, բայց նրանց մահից հետո ուզում են տիրանալ ծնողների ունեցվածքին կամ ծնողական իրավունքներից զրկված ծնողները, ովքեր հավակնում են մահացած երեխաների ժառանգությանը։ Ինչպես կտակով, այնպես էլ օրենքով ժառանգությունից սովորաբար զրկվում են այն անձինք, ովքեր դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի կողմից նրա վերջին կամքի կատարմանը։ Եվ իհարկե ժառանգ չեն կարող լինել այն անձինք, ովքեր կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին։ Անարժան ժառանգների այս կատեգորիաները պատժվում են օրենքով։ 

Ամեն դեպքում դուք եք որոշում ընդունել, թե հրաժարվել ժառանգությունից։ Կարևոր է, որպեսզի կարևոր որոշումն ընդունեք մեծ պատասխանատվությամբ՝ գիտակցելով բոլոր հանգամանքները։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները
11:08
30 Հունվարի 2023
Կանայք բիզնեսում. պարզ կարծրատիպեր
Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի ունեն տղամարդկանց։ Թեև, ըստ վիճակագրության, վերջին տարիներին կանանց ձեռներեցության մասնաբաժինը երկրում անշեղորեն աճում է
10:43
20 Հունվարի 2023
Վարկի վաղաժամ մարում. դրական և բացասական կողմերը
Ցանկանում եք ժամկետից շուտ մարե՞լ վարկը, բայց կասկածում եք՝ արդյոք նման քայլը նպատակահարմա՞ր է, թե՞ոչ: «Նովոստի–Արմենիա»–ն ուսումնասիրել է խնդիրը և ներկայացնում է դրական ու բացասական կողմերը
11:00
28 Դեկտեմբերի 2022
2023թ.-ի ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշանին կժպտա բախտը
Գալիք 2023 թվականը գտնվելու է Սև ջրային ճագարի  հովանու ներքո: Ըստ արևելյան օրացույցի՝ այն կսկսվի հունվարի 22-ին։ Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:35
23 Դեկտեմբերի 2022
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
10:23
15 Դեկտեմբերի 2022
Հետևել ծախսերին և սովորեցնել երեխաներին տնօրինել գումարը. երեխաների համար բանկային քարտ բացելու 5 պատճառ
Մեծահասակների համար բանկային քարտն արդեն դարձել է կյանքի անբաժանելի մասը, իսկ, արդոք, այն պե՞տք է երեխաներին
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:38
29 Նոյեմբերի 2022
Բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. սկզբունքներ և նպատակներ
Փորձել ենք պարզել, թե ինչ հիմնական նպատակներ և սկզբունքներ են ամրագրված նախագծի հայեցակարգում
12:00
22 Նոյեմբերի 2022
Իսկ դուք գիտե՞ք.10 հետաքրքիր փաստ հայկական դրամի մասին
Հայկական փողի առաջացման պատմությունն իր արմատներով գնում է հին ժամանակներ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ը համարվում է ժամանակակից հայկական ազգային արժույթի՝ «դրամի» ծննդյան օրը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ հայկական փողի մասին։
11:07
17 Նոյեմբերի 2022
Google Pay-ը եկել է հայկական շուկա. ներկայացնում ենք դրա առավելությունները
Նոյեմբերի 15-ից հայաստանցիների համար հասանելի դարձավ Google Pay վճարային համակարգը, որը նոր հնարավորություններ է բացում էլեկտրոնային վճարումների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս