Հայկական դրամը. ստեղծման պատմություն
23.11.2020,
09:30
Նախօրեին հայկական դրամի ծննդյան օրն էր, առաջարկում ենք փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դրամը հատուկ ապրանք է, և ցանկացած ապրանքի նման այն նույնպես ունի «ծննդյան օր»։ Հայկական դրամի ծնունդը նոյեմբերի 22–ին է։ 1993թ.–ին հենց այդ օրը Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց խորհրդային ռուբլու փոխարեն սեփական ազգային արժույթի շրջանառության մեկնարկի մասին։ Եվ հանրապետության բնակչությունն արդեն 27 տարի օգտվում է հայկական արժույթից` դրամից։ Ի դեպ, հայկական դրամը հայտնվել է 1993թ.–ից ավելի շուտ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն։
Փողերի մասին առաջին հիշատակումները Հայաստանում

Մետաղադրամը Հայաստանում հայտնվել է Ք.ա. III դարում։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան են մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապպադովկյան և այլ ծագման դրամներ: Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին:
Սեփական դրամը

Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել դրամներ, որոնք ամենավաղ հայկական դրամներն են: Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա. 189 թ. – Ք.հ. 1 թ.) Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.): Նրա կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ:
Հայերեն գրություններով դրամներ
Անիի Բագրատունյաց թագավորությունում (885-1045 թթ.) դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կորիկե II արքայի օրոք (1048-1089 թթ.) թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ։ Սրանք առաջին դրամներն են, որ կրում են հայերեն գրություններ: Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։ Այդ դրամների արտադրությունը Կիլիկյան Հայաստանում իրականացվել են մինչև պետության զավթումը եգիպտական մամլյուկների կողմից 1375թ.–ին։ Դրանից հետո հայ արքաները երկար ժամանակ մոռացել են դրամ հատելու մասին։
Հայաստանի Առաջին Հանրապետության փողը

XX-րդ դարի 20-ականներին շրջանառության մեջ է դրվում արժույթ, որը ստանում է «Հայկական ռուբլի» անվանումը: 1918 թ.–ի մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետությունը շրջանառության մեջ է դնում Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերը, այնուհետև՝ 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում «Waterlow and Sons Ltd» ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի գեղարվեստական օգտագործմամբ: Թղթադրամի արժեքից կախված` դրանց վրա պատկերված էին արծիվ, հրեշտակ և անգամ վիշապ, ինչպես նաև հայկական խաչքարեր: Հայ դրամագետների կարծիքով, այդ փողային նշաններն առաջին հայկական թղթադրամներն են:
Ինչպես է ստեղծվել հայկական դրամը
1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Կարևոր էր ոչ միայն որոշել դրա դիզայնը, այլ նաև անվանումը։ Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»: 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»: Ձայների մեծամասնությամբ «դրամն» ու «լուման» ընտրվեցին որպես հիմնական և փոխանակվող արժույթ:
Անկախ Հայաստանի առաջին փողը
Հայաստանում անկախություն հռչակվեց 1991 թվականին, բայց մինչ 1993 թվականը խորհրդային ռուբլին շարունակում էր մնալ շրջանառության մեջ: Միայն 1993թ.-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի տարածքում ներդրվեց ազգային արժույթը` դրամը: Հենց այս օրն էլ երկրում սկսվեց նշվել որպես Հայկական դրամի օր: Որպես օրինական վճարամիջոց սկսում են շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները:
Առաջին սերնդի թղթադրամների ձևավորումը մշակվել է Հայաստանի նկարիչների միության անդամներ Հրաչյա Ասլանյանի և Աշոտ Մանուկյանի կողմից: Թղթադրամների նախագծման ժամանակ օգտագործվել են ինչպես ժամանակակից, այնպես էլ պատմականորեն նշանակալի՝ Հայաստանի ճարտարապետական հուշարձանների պատկերներ:
Առաջին սերնդի թղթադրամների էսքիզների հեղինակներն են Հայաստանի նկարիչների միության անդամներ Հրաչյա Ասլանյանն ու Աշոտ Մանուկյանը։ Թղթադրամների դիզայնում օգտագործվել են Հայաստանի ինչպես ժամանակակից, այնպես էլ պատմական մեծ նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձանների պատկերները։

Հայկական թղթադրամների երկրորդ սերունդը
1998 թ.–ից սկսած թողարկվում են երկրորդ շարքի 50, 100, 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ, պաշտպանվածությամբ և պատրաստման որակով համապատասխանում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջներին: Թղթադրամների էսքիզով այս անգամ զբաղվել է անգլիական «Thomas de la Rue» ընկերությունը, որը թղթադրամների վրա պատկերել է Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության ականավոր գործիչների նկարները:
2001թ.-ին շրջանառության մեջ է դրվել նաև 50,000 դրամանոց հոբելյանական թղթադրամը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը` որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Իսկ 2009թ,-ին թողարկվեց 100000 դրամանոց թղթադրամ` թագավոր Աբգար V-ի պատկերով:
Առաջին և դեռևս միակ երկմետաղ մետաղադրամը 500 դրամն է, դիմերեսից մետաղադրամի օղակը պատրաստված է արույրից, իսկ դարձերեսից՝ պղնձի և նիկելի համաձուլվածքից։

Հայկական թղթադրամների երրորդ սերունդը
Հայկական դրամի 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի Կենտրոնական բանկը 2018 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի հիբրիդային (կոմպոզիտային) թղթադրամները` 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամ անվանական արժեքով: 1000, 2000 և 5000 դրամ արժեքով թղթադրամները շրջանառությա մեջ են դրվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Կենտրոնական բանկը դրանց տպագրության համար միջազգային մրցույթ հայտարարեց` եվրոպական առաջատար դրամահատարանների մասնակցությամբ, որի հաղթողը ճանաչվեց գերմանական «Giesecke & Devrient» ընկերությունը։

Կոմպոզիտային դրամները մշակվել են կարգավորիչի հատուկ պահանջներին համապատասխան: Մասնավորապես, դրանք ունեն բարձր պաշտպանիչ հատկություններ, ավելի ամուր և երկարակյաց են: Որպես նորույթ՝ շրջանառության մեջ դրվեց 2000 դրամանոց թղթադրամը:
Երրորդ սերնդի հայկական թղթադրամները ներառվել են 2019 թ.–ի լավագույն թղթադրամների հնգյակում՝ դուրս գալով Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի (IACA- International Association of Currency Affairs) կողմից կազմակերպված «2019 թ.–ի լավագույն թղթադրամ կամ թղթադրամների շարք» 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ: Լավագույն հնգյակում ներառվեցին նաև Ավստրալիայի պահուստային բանկի նոր թղթադրամը (50 դոլար), Կանադայի բանկի թղթադրամը (10 դոլար), Մեքսիկայի բանկի (500 պեսո), Նորվեգիայի բանկի թղթադրամները: Մրցույթին մասնակցել է 55 մասնակից:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–