425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ֆինանսական հասանելիություն և ապագայի տնտեսություն. ՀՀ կենտրոնական բանկը նախանշել է առաջնահերթությունները

11:20
16 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը և Ֆինանսական ներգրավման դաշինքը (ՖՆԴ) կազմակերպել են Ֆինանսական հասանելիության քաղաքականության փորձագիտական ​​խմբի 6-րդ հանդիպումը (հոկտեմբերի 14-15-ը): Գիտելիքի և փորձի փոխանակման միջոցառմանը, որը COVID-19-ի համավարակի հետևանքով անցկացվել է էլեկտրոնային եղանակով, մասնակցում էին ֆինանսական ոլորտի կարգավորիչներ և պատասխանատու մարմիններ յոթ երկրներից, որոնք ՖՆԴ–ի շրջանակում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրի (Ծրագիր) մասնակից են: 

Սա COVID-19 համաճարակի բռնկումից հետո ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված փորձագիտական ​​խմբի երկրորդ նիստն է, որը ցույց է տալիս, որ դրա և Ծրագրի մյուս մասնակիցները հետամուտ են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ֆինանսական հասանելիության արագացմանը: Հայաստանի Կենտրոնական բանկը Ծրագրի գործող նախագահն է: 

кошелек Финансовая доступность

Ձեռքբերումների և խնդիրների փոխանակում 

Ինչպես նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, միջոցառումը հնարավորություն է տալիս կիսվել մասնակից երկրների առանցքային ձեռքբերումներով ու խնդիրներով: 

«Սա հիանալի հնարավորություն է վերջին ամիսների աշխատանքների արդյունքներն ամփոփելու, համատեղ ուսուցման հնարավորությունները ուսումնասիրելու համար՝ դիմելով ֆինանսական կրթության, գրագիտության ավելացման, ինչպես նաև ֆինանսական ինտեգրմանը նպաստող թվային նորարարությունների ոլորտում առկա կոնկրետ խնդիրներին», - ասել է Աբրահամյանը: 

ՖՆԴ-ի գործադիր տնօրեն Ալֆրեդ Հանիգն իր հերթին կարծում է, որ COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը զգալի ազդեցություն է ունեցել ամբողջ ՖՆԴ ցանցի վրա: Ըստ նրա, եթե չլինեին անդամ երկրների կողմից վերջին տասնամյակում ձեռնարկված քայլերը ֆինանսական հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ, ինչպես նաև վերջին ամիսներին իրականացվող նրանց նախաձեռնողական քաղաքականությունը, իրավիճակը կարող էր շատ ավելի վատ լինել: 

кошелек Финансовая доступность

«Թվային ֆինանսները (digital finance), բջջային փողերը (mobile money), գործակալների միջոցով բանկային սպասարկումը (agent banking), e-KYC էլեկտրոնային համակարգը և ՓՄՁ ֆինանսավորման ծրագրերն առանցքային դերակատարություն են ունեցել ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու գործում», - ասել է Հանիգը: 

Նա նշել է, որ իրավիճակի վերականգնման և բարելավման հետ մեկտեղ անհրաժեշտ է կատարել ճիշտ եզրակացություններ` նոր տնտեսություն կառուցելու համար։ 

Հանիգն ընդգծել է, որ թվային ֆինանսական ծառայությունների առավելություններից բացի, վերականգնման գործընթացը պետք է հաշվի առնի նաև «կանաչ ֆինանսավորման» քաղաքականությունը, որպեսզի նոր տնտեսությունը լինի կանաչ, կայուն և սոցիալապես ներառական, ինչպես նաև ապահովի գենդերային հավասարություն ճգնաժամային վերականգնման ծրագրերում։ 

«Ճգնաժամը դեռ չի ավարտվել, մենք միասին ենք գնում այդ ճանապարհով։ Սակայն յուրաքանչյուր ճգնաժամ բացում է նոր հնարավորություններ։ Մենք ՖՆԴ–ի հետ կարծում ենք, որ կարգավորիչ մարմինները պետք է ակտիվացնեն ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերը, որպեսզի այդ ջանքերը օգուտ բերեն անգամ ոչ ֆորմալ հատվածին, որպեսզի հնարավոր լինի նոր ազդակ հաղորդել վերականգնման գործընթացին։ Լյուքսեմբուրգում վերջերս բացված մեր Եվրոպական գրասենյակն օգնում է արագացնել գիտելիքների փոխանակումը ՖՆԴ–ի անդամների միջև, կազմակերպում է համատեղ ուսուցում ցանցի մնացած մասի համար և ոչ միայն», – ասաց Հանիգը։ 

кошелек Финансовая доступность

Հայկական փորձ 

ՀՀ Կենտրոնական բանկն ու ՖՆԴ–ն կազմակերպել են նաև ծրագրի 5–րդ նիստը, որն անցկացվել է 2020թ.–ի հունիսի 1–3–ը։ Հանդիպումը դարձել է ՖՆԴ–ի առաջին տարածաշրջանային միջոցառումը, որն անցկացվել է էլեկտրոնային ձևաչափով COVID-19 համավարակի պատճառով։ 2020թ.–ին Հայաստանը հրապարակել է երեք տեղեկատվական պրոդուկտ դաշինքի հետ իր աշխատանքի շրջանակում` իր գիտելիքներն ու փորձը տարածելով կազմակերպության անդամների շրջանում։

Դրանք են. The Long-Term Effectiveness of Financial Education Classroom Workshops in Rural Areas the Case of Armenia ( Ֆինանսական կրթության սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը գյուղական համայնքներում. Հայաստանի փորձը), Key Facts Statements For Credit: Do They Work? The Experience of Armenia (Հիմնական պայմանները վարկի համար, գործու՞մ են դրանք, Հայաստանի փորձը), The Financial Competency Matrix for Adults, A Policy Framework (Ֆինանսական կոմպետենտություն մեծահասակների համար, քաղաքականության շրջանակ)։ 

ՖՆԴ-ի (Ֆինանսական ներգրավման դաշինք) ծրագիրը, որը գործարկվել է 2018թ.-ին, վերջին տարածաշրջանային ծրագիրն է և հիմնական հարթակը կրթության գծով տարածաշրջանային համատեղ ջանքերի համակարգման նորմատիվ բազայի ֆինանսական միջոցների հասանելության քաղաքականության մշակման և աջակցման համար: 

Նախագիծն ուղղված է տարածաշրջանային խնդիրների լուծմանը և բյուջետային ինտեգրման գլոբալ քաղաքականության մեջ տարածաշրջանի դերակատարության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում կա փորձագետների խումբ, որը բաղկացած է հիմնական կամ փոխարինող փորձագետներից, ովքեր անմիջականորեն մասնակցում են ֆինանսական հասանելիության փորձաքննությանը: 

кошелек Финансовая доступность

ՖՆԴ-ի մասին 

Ֆինանսական ներգրավման դաշինքը միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է ֆինանսական ծառայությունների հասանելիության հարցերով: ՖՆԴ-ի կազմում գործում են շուրջ 100 անդամ կազմակերպություններ, այդ թվում՝ կենտրոնական բանկեր, ֆինանսների նախարարություններ և այլ ֆինանսական հատվածի կարգավորիչներ՝ ավելի քան 80 զարգացած և զարգացող երկրներից:

ՖՆԴ-ն աշխատում է քաղաքականության մշակման համար պատասխանատու անձանց իրավունքների և հնարավորությունների ընլայնման վրա՝ համապատասխան ֆինանսական ծառայությունների հասանելիության, կիրառման և որակի բարձրացման նպատակով նրանց համար, ում դրանք հասանելի չեն ֆինանսական հասանելության արդյունավետ քաղաքականության գլոբալ քարոզչության, իրագործման և մշակման միջոցով: 

Կենտրոնական բանկի մասին 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ՖՆԴ-ի ակտիվ անդամ է: 2011թ-ին ցանց մուտք գործելուց ի վեր ՀՀ ԿԲ-ն Մայայի Հռչակագրի վեց հանձնառություն է ստանձնել, այդ թվում` ֆինանսական հասանելիության ընդլայնման նպատակով սեփական գիտելիքների, հմտությունների և կարողությունների հետագա կատարելագործում, փորձի փոխանակում ինչպես ազգային սահմանների շրջանակում, այնպես էլ այլ երկրների հետ: 

Ֆինանսական ծառայությունների հասանելիության հարցում ԿԲ առաջնահերթությունների թվում է ֆինանսական գրագիտության բարձրացումը: Ընդ որում, ֆինանսական գրագիտության գնահատականները 2014թ.–ին օգտագործվում էին Հայաստանում Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության (ՖԿԱՌ) մշակման համար: Նույն տարում ԿԲ-ն գործարկեց ֆինանսական հնարավորությունների գնահատման իր նախագիծը՝ Հայաստանում Ֆինանսական հնարավորությունների ազգային բազայի մշակման և ՖԿԱՌ-ի չափելի նպատակների սահմանման համար:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել