Սայաթ–Նովան` Լոնդոնում. եգիպտացի երգիչը հայերեն կատարել է «Նազանի» երգը (ՎԻԴԵՈ)

24.12.2018, 17:42
Սայաթ-Նովայի ստեղծագործություններից մեկը հնչել է Լոնդոնի հայտնի Թրաֆալգարի հրապարակում։
Սայաթ–Նովան` Լոնդոնում. եգիպտացի երգիչը հայերեն կատարել է «Նազանի» երգը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սայաթ-Նովայի ստեղծագործություններից մեկը հնչել է Լոնդոնի հայտնի Թրաֆալգարի հրապարակում։

Արաբ հայտնի երգիչ Համզա Նամիրան հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը։

Al-ArabyTV հեռուստաալիք Facebook-ի էջում հրապարակված տեսանյութը վերնագրվել է «Հայկական ֆոլկլորի կախարդանքը Համզայի հետ»:

Համզա Նամիրան եգիպտացի երգիչ և երաժիշտ է և մեծ ժողովրդականություն է վայելում Մերձավոր Արևելքում: Նրա ֆեյսբուքյան էջին հետևում է ավելի քան 5.7 մլն օգտատեր: -0-