Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13.01.2017,
11:20
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ Մոսկվայի «Օլիմպիյսկի» համերգասրահում։
Ագուտինը և ութամյա Միշան կատարել են «Կանաչ գույնի աշխարհ» երգը։ Զուգերգը կայացել է «Տարվա երգ» սուրբծննդյան համերգի շրջանակում, որին ավանդաբար մասնակցում են էստրադայի աստղերը, ինչպես նաև «Մանկական նոր ալիքի» և «Մանկական Եվրատեսիլի» հաղթողները։
Զուգերգի տեսագրությունը Facebook–ի իր էջում է տեղադրել «Արցախի ձայներ» նախագծի հիմնադիր և տնօրեն Լիրա Քոչարյանը։
Միքայել Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2016» երգի միջազգային մրցույթում։ Մրցութային առաջին օրը նա կատարել է «Փոքրիկ ղարաբաղցի» երգը` հավաքելով 87 միավոր 88 հնարավորից, իսկ երկրորդ փուլում` «Uptown Funk» համաշխարհային հիթը։ Մրցույթի արդյունքներով Միշան զբաղեցրել է երկրորդ տեղը։ -0-