Հայտնի դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգի հոնորարը նվիրաբերել է Արցախի երեխաներին (ՎԻԴԵՈ)

23.10.2020, 16:30
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին․ ՎԻԴԵՈ
Հայտնի դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգի հոնորարը նվիրաբերել է Արցախի երեխաներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար։

Ինչպես հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը, Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մարդասիրական ակցիային։ 

Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին‚ ներկայացվելու է Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը։

Տեսանյութում «24/04» համաշխարհային նվագախմբի հետ կայացած համերգի ընթացքում մաեստրո Սմբատյանի ելույթից մի հատված է։

«Այսօր այստեղ հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Նրանք բոլորը համախմբվել են մի գաղափարի շուրջ՝ դադարեցնել բռնությունը»‚- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում իր խոսքում ասել է Սերգեյ Սմբատյանը։-0-