Հայտնի երգիչ Գոռ Սուջյանը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է

01.07.2016, 19:11
Հայտնի հայ երգիչ, Dorians ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը սաունդթրեք է գրել «Երկրաշարժ» ֆիլմի համար:
Հայտնի երգիչ Գոռ Սուջյանը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի հայ երգիչ, Dorians ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը սաունդթրեք է գրել «Երկրաշարժ» ֆիլմի համար, Facebook սոցցանցի իր էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր, «Մարս Մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը։

«Տաղանդավոր երգիչ և կոմպոզիտոր Գոռ Սուջյանի այս հիանալի երգը կհնչի «Երկրաշարժ» ֆիլմի եզրափակիչ ենթագրերում»,– նշում է պրոդյուսերը։

Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար>>

Գոռ Սուջյանը Dorians ռոք խմբի մեներգիչ է 2008 թվականից։ 2011 թվականին խումբը ճանաչվել է Հայաստանի լավագույն երաժշտական խումբ։

2013 թվականին Սուջյանը և Dorians–ը ներկայացրել են Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում «Lonely planet» երգով։

«Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է։

«Մարս Մեդիա Ինթերթեյնմենթ» ընկերության «Մի երկրաշարժի պատմություն» նախագիծը հիշեցնում է 1988 թ.–ի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։

Համացանցում հայտնվել է Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ռուսական ֆիլմի թիզերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում։ Մոտ 7 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել են ավելի քան 300 բնակավայրեր, իսկ երկրաշարժի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը հիմնովին ավերվել է։ Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, մոտ 500 հազարն անօթևան է մնացել։