Նախագահը շնորհավորել է Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ

27.12.2014, 14:07
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ.
Նախագահը շնորհավորել  է Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ.

«Դուք հայկական ջազի փառավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակողներից եք՝ երաժիշտ, ով դարձավ նոր ավանդույթների ստեղծող ու տարածող և նոր մակարդակի բարձրացրեց հայկական ջազի միջազգային համբավն ու հեղինակությունը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Սերժ Սարգսյանը հոբելյանի առթիվ նաև հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մալխասյանի հետ, մաղթել նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր խիզախումներ՝ ի փառս հայ երաժշտարվեստի:–0–