411
5.11
388.18
+6
Եղանակը Երևանում
Հայ

Պրոդյուսեր Տիմուր Բեկմամբետովի «Cybernatural» սարսափ ֆիլմը ԱՄՆ-ի վարձույթում կլինի 2015թ.-ի ապրիլին

13:15
20 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս պրոդյուսեր Տիմուր Բեկմամբետովի և ռեժիսոր Լևան Գաբրիաձեի` Հոլիվուդում նկարահանած «Cybernatural» սարսափ ֆիլմը ԱՄՆ-ի վարձույթում կլինի 2015թ.-ի ապրիլի 10-ին, երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին են տեղեկացրել Bazelevz կինոընկերության մամուլի ծառայությունից:

Սարսափ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված «Ֆանտազիա» ժանրային կինոյի փառատոնի ժամանակ (Fantasia Film Festival), որի արդյունքում ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը տեխնիկական և կոնցեպտուալ լուծումների համար, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին` «Ամենանորարար ֆիլմ» ձևակերպմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆիլմը նկարահանվել է found footage («գտած ժապավեն») ժանրում, ֆիլմի բյուջեն չի գերազանցել 500 հազար դոլարը: Ֆիլմի բոլոր գործողությունները տեղի են ունենում հերոսուհու համակարգչի էկրանին, որը Skype-ի միջոցով շփվում է իր ընկերների հետ: Մեկ տարի առաջ նրանց համադասարանցին ինքնասպան է եղել համացանցում նրանց կազմակերպած հետապնդումից հետո: Հանկարծ նրանց խոսակցությանը միանում է անհայտ մեկը, ում ներկայությունը սկզբում պարզապես նյարդայնացնում է դեռահասներին, իսկ հետո սկսում է սարսափեցնել:

Միահյուսված մեկ ցանցով

«Վաղուց էի ցանկանում ֆիլմ նկարահանել, որտեղ գործողությունները տեղի են ունենում համակարգչի էկրանին, սակայն ոչ ոք չէր հավաքում, որ հետաքրքիր կլինի 90 րոպե հետևել միայն հերոսների մոնիտորներին: Վերջիվերջո Bazelevz ստուդիայի ջանքերով Լոս Անջելեսում մենք գործընկերների հետ միասին ստեղծեցինք այս ֆիլմը», - ՌԻԱ Նովոստիին է ասել Բեկմամբետովը:

Նկարահանումների համար Լոս Անջելեսում վարձակալվել է մեծ առանձնատուն, որտեղ ստեղծվել են գլխավոր հերոսների վեց սենյակների դեկորացիաները: Դերասանները շփվում էին միմյանց հետ՝ գտնվելով առանձնատան տարբեր հարկերում և նայելով իրենց նոութբուքի տեսախցիկին:

Բեկմամբետովի խոսքով՝ նկարահանող խումբը տարվա ընթացքում նոր կինոլեզու էր մշակում: Գլխավոր բարդությունը մոնտաժն էր: Աշխատանքը տարվում էր 30 տեսաուղիներով, որոնցից յուրաքանչյուրի վրա տեսագրված էին առանձին տարրեր՝ մոնիտորի վրա մկնիկի շարժումը, պատուհանների փակելը, զրույցի տեքստը և այլն:

«Սովորական մոնտաժ անելու համար մենք ստիպված էինք կտրատել և առաջ շարժել տասնյակ մոնտաժային ուղիներ, սակայն արդյունքում մշակեցինք նոր տեխնոլոգիա, որը նախատեսում ենք օգտագործել հետագայում», - ավելացրել է Բեկմամբետովը:

Ֆիլմի իրացմամբ և մարկետինգով կզբաղվի Universal ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչները ֆիլմի իրավունքները գնելու որոշումն ընդունել են՝ գնահատելով թեստային ցուցադրությունների արդյունքներն ու հանդիսատեսի հետաքրքրությունը: Բեկմամբետովի հետ սա Universal-ի հետ համագործակցության առաջին փորձը չէ: 2008թ.-ին Universal-ի համար Բեկմամբետովը նկարահանել է «Առանձնապես վտանգավոր» մարտաֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Անջելինա Ջոլին, Ջեյմս Մաքևոյն ու Մորգան Ֆրիմանը:

Ֆիլմի համապրոդյուսերը Ջեյսոն Բլումն է, ով «Պարանորմալ երևույթ» սարսափ սերիալի, ինչպես նաև «Աստրալ» և «Սինիսթեր» ֆիլմերի ստեղծողներից է: Ֆիլմը ԱՄՆ-ի վարձույթում կհայտնվի 2015թ.-ի ապրիլի 10-ին: Ռուսաստանում ֆիլմի ցուցադրության օրը դեռ որոշված չէ, ֆիլմը դեռևս չունի պաշտոնական ռուսական անվանում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
19:46
05 Դեկտեմբերի 2022
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը (ՈՒՂԻՂ)
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ
15:06
05 Դեկտեմբերի 2022
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը (ՖՈՏՈ)
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը. ՖՈՏՈ