421.19
4.88
387.23
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության VI փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 26-28-ը

15:03
23 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի VI փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 26-28-ը Հ. Թումանյանի տուն-թանգարանում, տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը:

«Սեպտեմբերի 26-ին և 27-ին ելույթ կունենան փառատոնի մասնակիցները, իսկ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարգարյանը:

Նա նշեց, որ բարբառների պահպանման հարցը գլխավոր խնդիրներից մեկն էր դարձել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո, երբ հայոց լեզվի բարբառների կրողները ցրվեցին աշխարհով մեկ: Սակայն Հայաստանի մարզերում ևս բազմաթիվ բարբառներ անհետացման եզրին են հայտնվել:

«Փառատոնի հիմնական նպատակն է այնպես անել, որպեսզի հեքիաթներն ու բանահյուսական մյուս ստեղծագործությունները կատարվեն այն բարբառով, որով ստեղծվել են: Մրցույթը կազմակերպվում է հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, այն անցկացվում է որպես տոն: Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակում չկա», - ասաց Մարգարյանը:
«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի VI մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի անդամ Անի Եղիազարյանն իր հերթին նշեց, որ փառատոնին մասնակցում են նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները, բարբառների կրողները:

«Մրցույթի հիմնադիրն է հայ մեծանուն հեքիաթագիր Թումանյանը, ով շրջելով գյուղերում` գրի է առել բանահյուսության ստեղծագործությունները», - ասաց Եղիազարյանը:

Նա նշեց, որ փառատոնն արժեքավոր է նրանով, որ մրցույթի մասնակիցները պարզապես չեն վերապատմում տեքստը, այլ փոխանցում են հույզեր, զգացմունքներ: Փառատոնի շնորհիվ նոր հեքիաթներ են ծնվում:

«Նախորդ տարի փառատոնը դուրս եկավ տեղական սահմաններից: Այն ներկայացվեց 2013 թ.-ին Բրազիլիայում կայացած Թանգարանների միջազգային խորհրդի գլխավոր համաժողովի ժամանակ և ներառվեց աշխարհի լավագույն փառատոնների հնգյակում, որոնք ուղղված են ոչ նյութական արժեքների պահպանմանը», - տեղեկացրեց Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ժողովրդական բանահյուսության պահպանումը հատկապես կարևոր է՝ որպես հայկական հնամենի մշակույթի ևս մեկ ապացույց:

«Մրցույթի հաղթողներին որոշում է պրոֆեսիոնալ ժյուրին: Այս տարի մրցույթի եզրափակիչ է դուրս եկել 32 մասնակից: Հաղթողները պարգևատրվում են «հեքիաթային»  մրցանակներով, նրանց «հեքիաթային» կոչումներ են շնորհվում: Անվանակարգեր կան նաև հայտնի հայ հեքիաթագիրների անունով», - ասաց Եղիազարյանը:

Նա նաև ավելացրեց, որ փառատոնին մասնակցում են Հայաստանի տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ:

«Երկնքից երեք խնձոր ընկավ...»  առաջին մրցույթ-փառատոնը տեղի է ունեցել Հայաստանում 2008 թ.-ին: 2009 թ.-ից ՀՀ մշակույթի նախարարությունը փառատոնը վերցրեց իր հովանու ներքո: Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունը` իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, մոռացությունից փրկել հայոց բարբառները, հատկապես այն բարբառները, որոնք այսօր չունեն աշխարհագրական կենսունակ հայրենիք (Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ