421.19
4.88
387.23
+5
Եղանակը Երևանում
Հայ

Չիտա դի Կաստելոյի երաժշտական փառատոնը նվիրված էր Հայաստանին

19:36
11 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Իտալիայի Չիտա դի Կաստելո քաղաքում անցկացված երաժշտական փառատոնը 2014թ.–ին նվիրված էր Հայաստանին, հինգշաբթի հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

«Մենք մասնակցեցինք չորս փառատոնի Ռիմինի, Չիտա դի Կաստելո, Մերանո և Ռավելո քաղաքներում։ Հատկանշական է, որ Չիտա դի Կաստելոյի փառատոնը բացեց մեր նվագախումբը։ Փառատոնի փակմանը հնչեց Խաչատրյանի ստեղծագործությունը»,– ասաց նա։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել հյուրախաղերով Իտալիայում օգոստոսի 26–30–ը։ Հանդիսատեսին ներկայացվել են Արամ Խաչատրյանի «Ջութակի համար կոնցերտը», Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պոեմը, Ռիմսկի Կորսակովի «Շահրազադե» բալետի սյուիտը, «Ֆրանչեսկո դա Ռիմինի» սիմֆոնիկ պոեմը և Չայկովսկու «Պաթետիկ սիմֆոնիա N6»–ը։

Թոփչյանի խոսքով, Մերանոյի փառատոնում նվագախումբը նույն հարթակում ելույթ է ունեցել համաշխարհային լավագույն կոլեկտիվների հետ։ Նա նշեց նաև, որ մասնագետները Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթները «գերազանց» են գնահատել։

Թոփչյանը նշեց, որ հյուրախաղերը կազմակերպվել են Հայաստանի նախագահի, կառավարության և մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը 86 տարի առաջ հիմնել են հայ երաժիշտներ Արշակ Ադամյանը և Ալեքսանդր Սպենդիարյանը, տարիներ շարունակ եղել է նախկին ԽՍՀՄ–ի երաժշտական առաջատար կոլեկտիվներից մեկը։ Այսօր այն համարվում է պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն։

Տարբեր ժամանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Կոնստանտին Սարաջևը, Օհան Դուրյանը, Վալերի Գերգիևը, Լորիս Ճգնավորյանը։ 2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն Էդուարդ Թոփչյանն է։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ