Անդրանիկ Արզումանյանը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել

07.04.2014, 18:55
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը, հայտնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Անդրանիկ Արզումանյանը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը, հայտնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Օպերայի և բալետի թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից (որը նա զբաղեցնում էր 1999 թվականից) սեփական դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նա նշանակվել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական։

Արզումանյանը 2005-2011 թվականներին գլխավորում էր Եգիպտոսի Ալեքսանդրիայի ռուսական մշակույթի կենտրոնը։ Հայաստան է ժամանել անձնական պատճառներով։ -0-