Միքայել Թարիվերդիևի օրեր կկազմակերպվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
![Միքայել Թարիվերդիևի օրեր կկազմակերպվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Միքայել Թարիվերդիևի օրեր կկազմակերպվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում](/upload/iblock/4f3/slm91cznq0dttppefn59r9c46k6y3s94.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի խորհրդային հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի օրեր կանցնեն ապրիլի 21–25–ը ԼՂՀ—ում, հաղորդում է «Մեր միջավայր» ինտերնետ պորտալը։
Թարիվերդիևի օրեր անցկացնելու գաղափարի հեղինակն է բանաստեղծ, հասարակական գործիչ, «Մեր միջավայր» ինտերնետ պորտալի ղեկավար Վիկտոր Կոնոպլյովը։ Միջոցառումների կազմակերպիչն է Ռուբեն Օսիպովը։
Միքայել Թարիվերդիևը (1931-1996) հայտնի խորհրդային կոմպոզիտոր է։ Ծնվել է Թբիլիսիում։ Ողջ ստեղծագործական կյանքն անցկացրել է Մոսկվայում։ Հայտնի է դարձել որպես ֆիլմերի («Գարնան տասնյոթ ակնթարթները», «Ճակատագրի հեգնանքը») երաժշտության հեղինակ։ Կոմպոզիտորն ընդհանուր առմամբ գրել է երաժշտություն 132 կինոֆիլմերի համար, նա կամերային վոկալային շարքերի, չորս բալետի, չորս օպերաների, երգերի հեղինակ է։
Թարիվերդիևը դարձել է 18 միջազգային մրցանակների դափնեկիր, որոնց թվում են` Երաժշտության ամերիկյան ակադեմիայի (1975 թ.), «Վիկտոր» ճապոնական ձայնագրող ընկերության մրցանակները, երեք անգամ արժանացել է «Նիկա» մրցանակի (1991 թ.,1994 թ.,1997 թ.) տարվա ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1977 թ.), Լենինյան կոմսոմոլի մրցանակի դափնեկիր է (1977 թ.), ՌԽԴՍՀ ժողովրդական արտիստ է (1986 թ.).—0