ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Նաղմե» («Մեղեդի») իրանական ժողգործիքների անսամբլը մարտի 27–ին առաջին անգամ հանդես կգա Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանն առընթեր Մշակութային կենտրոնից։
«Իսպահանի այդ հայտնի համույթի ելույթը կկայանա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Համերգի ժամանակ կհնչեն իրանական ժողովրդական մեղեդիներ»,– ասաց կենտրոնի աշխատակցուհին։
Իրանի Իսլամական Հանրապետությունում հինգշաբթի կնշեն արևային օրացույցով նոր` 1393 թվականը և գարնան գալուստը` Նովրուզը («Նոր օր»)։ -0-