Գերմանացի գիտնականները 2012 թվականին կժամանեն Հայաստան Սանահինի վանահամալիրն ուսումնասիրելու նպատակով

28.12.2011, 18:48
Գերմանացի գիտնականները 2012 թվականին կժամանեն Հայաստան Սանահինի վանահամալիրն ուսումնասիրելու նպատակով
Գերմանացի գիտնականները 2012 թվականին կժամանեն Հայաստան Սանահինի վանահամալիրն ուսումնասիրելու նպատակով

Բեռլինի կիրառական գիտությունների համալսարանի գիտական արշավախումբը 2012 թվականին կժամանի Հայաստան Սանահինի վանահամալիրն ուսումնասիրելու նպատակով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Սանահին վանական ճարտարապետական համալիրը լուրջ վերականգնման կարիք ունի, որովհետև որոշ հատվածներ ոչնչացման վտանգի տակ են գտնվում: «Սանահին» վանական համալիրի վերականգնման համար 2012-2014 թթ. կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով կհատկացվի շուրջ 90 մլն դրամ: (մոտ 245,6 հազար դոլար):

«Երկրորդ տարին է, ինչ մենք համագործակցում ենք Բեռլինի կիրառական գիտությունների համալսարանի հետ: Նրանց գիտական արշավախումբն արդեն երկրորդ անգամ է գալիս Հայաստան, որ ուլտրաժամանակակից տեխնիկայի օգնությամբ լուսանցի Սանահինի համալիրի շենքերի այն մասը, որտեղ ճեղք կա: Բարեբախտաբար, այդ ճեղքն այդքան էլ լուրջ չէր»,- նշեց Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով, գերմանացիների հետ համատեղ աշխատնքները կշարունակվեն հաջորդ տարի:
«2012 թվականին նախատեսվում է նախագծման որոշ աշխատանքների իրականացում՝ Սանահինի պատմական համալիրի ամբողջական վերականգնման համար: Ապրիլին գիտական աևշավախումբը կվերադառնա Հայաստան, և մենք նորից միասին կուսումնասիրենք համալիրի բոլոր շինությունները»,- ասաց Սիմոնյանը:
Սանահինը Բագրատունիների թագավորության ժամանակներից հայերի հոգևոր կենտրոններից մեկն է եղել (մ.թ. 885 – 1045 թթ.):
Սանահին եկեղեցական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: -0-