Սիմֆերոպոլում բացվել է Ղրիմի հայ նկարիչների ցուցահանդեսը

14.07.2009, 14:52
Սիմֆերոպոլում բացվել է Ղրիմի հայ նկարիչների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղրիմի հայ նկարիչների ցուցահանդեսը բացվել է նախօրեին Սիմֆերոպոլի Նկարիչների տանը։ 

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ցուցադրությունը նվիրված է այս տարի նշվող Ղրիմի հայկական միության 20-ամյակին և Ղրիմի հայ նկարիչների միության 5-ամյակին։

Երկու շաբաթվա ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Սիմֆերոպոլից, Եվպատորիայից, Սուդակից, Ալուշտայից, Յալթայից, Ալուպկայից և ղրիմյան այլ քաղաքներից Հայ նկարիչների միության 14 անդամների աշխատանքներին։

Վաթսուն կտավներից բաղկացած ցուցադրությունում ընդգրկվել են տարբեր թեմատիկայի գործեր։ Դրանց թվում են նաև գոբելեններ, ասեղնագործած և ծեփագործ աշխատանքներ։ -0-