Մաքսիմ Ֆադեևի մոտ սրտի նոպա է գրանցվել

28.10.2019, 14:02
Մաքս Ֆադեևի մոտ սրտի նոպա է ախտորոշվել։
Մաքսիմ Ֆադեևի մոտ սրտի նոպա է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 51–ամյա պրոդյուսեր Մաքս Ֆադեևն առողջական խնդիրներ ունի, հաղորդում է life.ru–ն` հղում անելով Super Telegram–ալիքին։

Ֆադեևի մոտ սրտի նոպա է ախտորոշվել, նա վատացել է նախօրեին երեկոյան։

Ժամանած շտապօգնության բժիշկներն ախտորոշել են նախաինֆարկտային վիճակ` իշեմիկ հիվանդության նոպա նյարդային հյուծման հետևանքով։ 

Սակայն Ֆադեևը հրաժարվել է գնալ հիվանդանոց ու որոշել է բուժվել տանը` բժիշկների հսկության ներքո։

Վերջին շրջանում կոմպոզիտորը բավականին նիհարել է։ Նա գանգատվել է լսողության խնդիրներից։–0–