50 Cent-ն ու ZAZ-ը ելույթ կունենան Երևանում
01.05.2022,
10:15
Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ն ու ֆրանսիացի երգչուհի ZAZ-ը ելույթ կունենան Երևանում

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ն ու ֆրանսիացի երգչուհի ZAZ-ը ելույթ կունենան Երևանում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին փառատոնի կազմակերպիչները:
50 Cent-ի համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին: Հունիսի 25-ին իր առաջին մեծ մենահամերգով Հայաստանում հանդես կգա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, փառատոնի շրջանակում Երևանում հանդես կգա նաև Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Բոլոր երեք համերգները կանցկացվեն Երևանի «Հրազդան» մարզադաշտում:
«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:-0-