Համացանցում հրապարակվել է «Եվրատեսիլ 2016» –ի եզրափակչում Իվետա Մուկուչյանի ելույթի տեսանյութը

15.05.2016, 01:40
Համացանցում  հրապարակվել է Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ 2016» –ի եզրափակչում Իվետա Մուկուչյանի ելույթի տեսանյութը։
Համացանցում  հրապարակվել է «Եվրատեսիլ 2016» –ի եզրափակչում Իվետա Մուկուչյանի ելույթի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում  հրապարակվել է Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ 2016» –ի եզրափակչում Իվետա Մուկուչյանի ելույթի տեսանյութը։

«Եվրատեսիլ –2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ մրցույթի եզրափակչում` կատարելով LoveWave երգը։

Երգչուհին ներկայացրեց բացառիկ շոու` գրաֆիկական, թվային և լուսային էֆեկտների կիրառմամբ։ Այս տարի ներկայացվեց «մոնտաժային» ներկայացում, այսինքն` ելույթը հանդիսատեսին հիշեցրեց տեսահոլովակ ուղիղ եթերում։

«Եվրատեսիլ 2016» մրցույթն այս տարի անցկացվում է Ստոկհոլմի «Գլոբեն» արենայում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով: Մրցույթի եզրափակչում ելույթ ունեցավ 26 կատարող` տասական հաղթող երկու կիսաեզրափակիչներից, հյուրընկալ երկրի` Շվեդիայի ներկայացուցիչը, մրցույթի հիմնադիր երկրների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Եզրափակչում ելույթ ունեցան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ներկայացուցիչները։ -0-