Հայ մասնակիցը զարմացրել է «Նոր ալիք» մրցույթի ժյուրիի անդամներին (ՎԻԴԵՈ)

06.09.2018, 18:30
«Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայ մասնակից Գևորգ Հարությունյանը մրցույթի առաջին իսկ օրը ֆուրոր է առաջացրել Սոչիում։
Հայ մասնակիցը զարմացրել է «Նոր ալիք» մրցույթի ժյուրիի անդամներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայ մասնակից Գևորգ Հարությունյանը մրցույթի առաջին իսկ օրը ֆուրոր է առաջացրել Սոչիում։

Լաուրա Պերգոլիցիի «Lost on You» երգի նրա կատարումն արժանացել է ժյուրիի բոլոր անդամների կողմից 10 բալլ հնարավոր 11–ից։ Հավաքելով 100 բալլ, նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի 9–ին։

Գևորգ Հարությանյանը ծնվել է Կապանում։ Ավարտել է Երեվանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը։ 2013 թ.–ին նա զբաղեցրել է հինգերորդ տեղը Հայաստանում անցկացվող «Х–ֆակտոր» մրցույթում, 2014–ին զբաղեցրել է առաջին տեղը «Պարեր աստղերի հետ» մրցույթում։–0–