415.24
4.83
386.52
+18
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ Կրիստինա Սի–ի և Black Star–ի միջև. Տիմատին երգչուհուն ոչ ադեկվատ է անվանել

19:44
28 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Թեև Black Star–ի նախկին արտիստուհի Կրիստինա Սիի (Կրիստինա Սարգսյան) պայմանագիրը Black Star–ի հետ ավարտվել է դեռ մեկ տարի առաջ, նրան ստեղծագործական բեմանունից զրկելու շուրջ սկանդալը ծավալվել է միայն այժմ։ Ինչպես հայտնում է Super–ը, Սարգսյանը որոշել է պատերազմ հայտարարել նախկին գործատուին։

«Ես մի քանի փորձ եմ կատարել ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Բայց ընկերության հետ լավ հարաբերություններ պահպանելու իմ ցանկությունն ուշադրության չարժանացավ։ Ստիպված եմ բոլոր հարցերը լուծել իրավական դաշտում»,– Կրիստինային է մեջբերում Super–ը։

Black Star–ի հետ պայմանագիր կնքելուց առաջ Սարգսյանը 2010 թվականին Տիմատիի հնչյունային պրոդյուսեր Պավել Մուրաշովի հետ թողարկել է «Սկսում եմ մոռանալ» հիթը Kristina Si բեմանվամբ։ 2013 թվականին աղջիկը լեյբլի հետ պայմանագիր է կնքել և դարձել է Black Star–ի թիմի առաջին աղջիկը։

Մեկ տարվա ընթացքում արտիստուհու առաջխաղացման ակտիվ գործընթաց էր ընթանում, սակայն այնուհետև այն դադարեցվել է լեյբլի նախաձեռնությամբ, իսկ աղջկա դիմանկարը որոշ ժամանակով հանվել էր Black Star–ի գրասենյակի պատից։ Այսպիսով, ընկերությունը որոշել էր դաս տալ արտիստուհուն, ում առաջ տանելու համար բավականին խիտ ժամանակացույցով համերգներ էին կազմակերպվում։ Ակումբների պրոմոութերները հրավիրում էին արտիստուհուն համերգների` չնայած ծագած խնդիրների։

Երբ լեյբլի հետ պայամանագիրը դադարեցվեց, Կրիստինան փորձել է հանդես գալ այլ բեմանուններով, սակայն ելույթների արդյունքներից դժգոհ է մնացել։ Եվ այժմ նա հայտարարել է Black Star–ին դատի տալու մտադրության մասին այն հիմքով, որ ըստ պայմանագրի չի կարելի արտիստի բեմանունն օգտագործել իր դեմ։

Կրիստինան հայտարարել է, որ լեյբլը յուրացրել է իր բեմանվան իրավունքն առանց նրա համաձայնության։ Շուտով աղջիկը երգ է թողարկել Kristina Si բեմանվամբ, որը միանգամից ջնջվել է երաժշտական ռեսուրսներից լեյբլի բողոքից հետո։ Հենց դրանից հետո աղջիկը որոշել է այս խնդիրը տեղափոխել իրավական դաշտ։

Загружается новость ... "Лево"

Հոգեբաններ, հիստերիաներ և զիջողամտություն

Լեյբլի ղեկավար Տիմատին ասել է, որ Կրիստինային ադեկվատ մարդ համարելը, մեղմ ասած, բարդ է։ Չնայած որ Black Star–ի ղեկավարության հետ աղջկա հարաբերություններ շատ ջերմ էին, նրանց միջև հաճախակի խնդիրներ են ծագել։

Մասնավորապես, դրանք կապված են նրա հետ, որ պրոմոութերները հաճախ են դժգոհել Կրիստինայի վարքագծից նրա համերգային տնօրեններին։ Ղազախստանում համերգի ժամանակ աղջիկը, որը դժգոհ էր դահլիճի արձագանքից, ընդհատել է ելույթը` ասելով «Ես տխուր եմ։ Չեմ հասկանում` ինչու՞ եք այդպես։ Տպավորություն է, թե ինքս ինձ համար եմ երգում»։

Նա կարող էր հեռանալ բեմից հենց ելույթի ժամանակ, որովհետև «հոգնել է», հաճախ նրան համոզում էին դուրս գալ հանդիսատեսի մոտ հենց ելույթից առաջ։ Նրա աշխատանքային տրամադրվածությունը կարող էր փչացնել ցանկացած բան։

Եվ, այնուամենայնիվ, Տիմատին Կրիստինայի վարքին ներողամտաբար էր վերաբերվում։ Նա կարող էր եղբայրաբար գրկել աղջկան` հանգստացնելու համար։ Երգչուհուն նույնիսկ հոգեբան էին խորհուրդ տվել` համերգաշարերի ժամանակ սթրեսը հաղթահարելու համար։ Նրան նկատմամբ տույժեր չէին կիրառվում, բայց Կրիստինայի հետ ընդհանուր լեզու գտնել փորձում էին շատերը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ