Աշնանը Հայաստանում կանցկացվի Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը

30.08.2016, 20:40
Փառատոնը կանցկացվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աշնանը Հայաստանում կանցկացվի Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Աշնանը Հայաստանում կանցկացվի Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը, հաղորդում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

«Հոբելյանական փառատոնը նվիրված կլինի ՀՀ անկախության 25–ամյակին և կանցկացվի սեպտեմբերի 12–ից հոկտեմբերի 26–ը։ Փառատոնին կմասնակցեն դասական երաժշտություն կատարող հանրահայտ երաժիշտներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փառատոնը կանցկացվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նախորդ տարի փառատոնը նվիրված էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90–ամյակին։ Փառատոնին մասնակցեցին շուրջ 30 կատարողներ և երաժշտական համույթներ` Հայաստանից, Ռուսաստանից, Նորվեգիայից, ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իտալիայից։ –0–