Երևանը շքեղ համերգով կտոնի Ջազի միջազգային օրը

29.04.2016, 14:18
Երևանը շաբաթ օրը շքեղ համերգով կնշի Ջազի միջազգային օրը, ուրբաթ լրագրողներին ասաց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը:
Երևանը շքեղ համերգով կտոնի Ջազի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը շաբաթ օրը շքեղ համերգով կնշի Ջազի միջազգային օրը, ուրբաթ լրագրողներին ասաց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը:

«Համերգին կմասնակցեն ինչպես երիտասարդ հայ ջազմեններ, այնպես էլ այնպիսի «ջազային հսկաներ», ինչպիսիք են Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Երվանդ Երզնկյանը, ինչպես նաև ջազ-նվագախմբեր: Հայ հանրաճանաչ ջազմենների հետ միասին միևնույն բեմում ելույթ կունենան աշխարհահռչակ բաս-կիթառահար և մուլտիինստրումենտալիստ Ռիչարդ Բոնան և հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տոռեսը», - ասաց Մովսիսյանը:

Նա հայտնեց, որ համերգը տեղի կունենա Կասկադի տարածքում ժամը 18:00-ին:

«Ուրախալի է, որ մի քանի օր առաջ Երևանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտեզում, որի վրա նշված են Ջազի միջազգային օրը նշող քաղաքները», - ասաց Մովսիսյանը:

Ջազի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 2011 թ.-ից: Հայաստանում այն նշվում է արդեն 5-րդ անգամ: Այդ տարի ջազի օրը կանցկացվի «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագրի ներքո: -0-