414.34
4.83
386.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ստեփանակերտն առաջին անգամ կհյուրընկալի հայկական տարազի փառատոնը

15:49
29 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Տարազի փառատոնը կանցկացվի օգոստոսի 4–ին Ստեփանակերտում, հայտնեց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։

Նա ընդգծեց, որ փառատոնն անցկացվում է երկրորդ տարի անընդմեջ քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:

«Սկզբում նախատեսվում էր անցկացնել փառատոնը օգոստոսի 5-ին Երևանում, բայց ավելի ուշ որոշվեց տեղափոխել այն Արցախի մայրաքաղաք: Ինչպես հայտնի է, հուլիսի 14-17-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ստեփանակերտում, և այնտեղ որոշում է կայացվել տեղափոխել որոշ միջոցառումներ Արցախի մայրաքաղաք: Այսպիսով, Արցախից գալուց հետո մենք որոշեցինք անցկացնել տարազի փառատոնը Ստեփանակերտսւմ», – ուրբաթ ասուլիսի ժամանակ նշեց Բարաղամյանը:

Նրա խոսքով, միջոցառումն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ հայկական ազգային տարազի տարրերը ներառեն իրենց առօրյա հագուստի մեջ», - ավելացրեց Բարաղամյանը:

Նա ընդգծեց, որ միջոցառումը բաղկացած է երկու մասից` ցերեկային ցուցահանդես-վաճառքներ, որտեղ 16 տաղավարներում կներկայացվեն երևանցի և արցախցի ազգային վարպետների, ասեղնագործների, տիկնիկագործների, կավագործների աշխատանքները, իսկ երեկոյան կկայանա նորաձևության ցուցադրություն: «Այդ ամենը տեղի կունենա «Վերածնունդ» հրապարակում», - նշեց Բարաղամյանը:

«Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար, դիզայներ Լիլիթ Մելիքյանն իր հերթին ավելացրեց, որ վերջին տարիներին տարազը մեծ հետաքրքրություն է առաջացնում հայ հասարակության և օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:

«Փորձից ելնելով` կարող եմ ասել, որ նախորդ տարի տեղի ունեցած միջոցառումը բավական հետաքրքիր ստացվեց, իսկ տարազի ցուցադրությունը վերածվեց նորաձևության շոուի: Այնտեղ ցուցադրվել էր ժամանակակից հագուստ` ազգային տարազի տարրերի օգտագործմամբ», - նշեց Մելիքյանը:

Նրա խոսքով, այս տարի ցուցադրությունն ավելի հետաքրքիր կլինի, քանի որ Ստեփանակերտում յուրահատուկ հետաքրքրությամբ են վերաբերվում հայկական ազգային հագուստին:

Միաժամանակ, դիզայներ Վահան Խաչատրյանը նշեց, որ փառատոնին մասնակցում է առաջին անգամ:
«Ես շատ ուրախ եմ, որ այս տարի մշակութային միջոցառումները չեն սահմանափակվում Հայաստանի մայրաքաղաքով: Շատ լավ է, որ Արցախի բնակիչները կարող են ծանոթանալ երևանցի նկարիչների արվեստին», - ավելացրեց Խաչատրյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ