«Օկեան Էլզին» «բուժում է» երեխաներին և խենթացնում երևանցի երկրպագուներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

02.06.2016, 14:03
«Օկեան Էլզի» հայտնի ուկրաինական ռոք–խմբի երևանյան առաջին համերգը մեծ նվեր էր խմբի բազմաթիվ երկրպագուների համար։ Այն բուռն հույզեր առաջացրեց բոլոր ներկաների շրջանում։
«Օկեան Էլզին» «բուժում է» երեխաներին և խենթացնում երևանցի երկրպագուներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Օկեան Էլզի» հայտնի ուկրաինական ռոք–խմբի երևանյան առաջին համերգը մեծ նվեր էր խմբի բազմաթիվ երկրպագուների համար։ Այն բուռն հույզեր առաջացրեց բոլոր ներկաների շրջանում։

«Վերջերս իմացա, որ Ֆրանսիայում բնակվում է ծանր հիվանդությունից տառապող հայ մի աղջնակ, որը շատ է սիրում մեր երգերը։ Մայրը դստերը բերել էր Երևան, որպեսզի նա կարողանա հանդիպել մեզ։ Փորձեցի բարձրացնել նրա տրամադրությունը, իսկ նա ինձ նվիրեց շարֆ, որի վրա գրված է, որ իմ երգերը նրա համար նման են աղոթքի», – համերգի ժամանակ պատմեց խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը։



Նա բոլոր ներկաներին կոչ արեց աղջկան փոխանցել դրական էներգետիկա, որպեսզի նա առողջանա և նրան երգ նվիրեց։

Համերգի ժամանակ հնչեցին խմբի բազմաթիվ երգերը, այդ թվում` «Առանց սահմանների» նոր ալբոմից։ Հատուկ հայ ունկնդիրների համար խումբը կատարեց նաև հին, վաղուց սիրված ստեղծագործությունները։

 - рис.1
Լուսանկարը` Еlephant Photography


Մի պահ Վակարչուկի ցնցող էներգետիկայից առաջացած հուզական լարվածությունն այնքան աճեց, որ երկրպագուներից մեկը յարուսից նետվեց ֆան գոտի։ Իհարկե, միջադեպը մնաց աննկատ, քանի որ նրան միանգամից դուրս բերեցին անվտանգության աշխատակիցները։



Համերգն ունեցավ նաև քաղաքական բաղկացուցիչ։ Վակարչուկը, ով առանձնանում է քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, պատմեց իր երգի մասին, որը նվիրված է վերջին երկու տարում Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակին։

«Այս երգն ակտուալ է յուրաքանչյուր ժողովրդի համար։ Երբ զինվորը զոհվում է հանուն հայրենիքի, դա հերոսություն է, սակայն ավելի մեծ հերոսություն է մնալ ողջ` սեփական երկիրը կառուցելու համար», – ասաց Վակարչուկը։



Հաճելի պահերից մեկի հերոսուհին դարձավ հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Վակարչուկը վերցրեց նրա հեռախոսն ու սկսեց տեսանկարահանել հանդիսատեսին, այնուհետև իրեն` տեսագրության միջոցով փոխացնելով հանդիսատեսի հույզերը, որոնք անհնար է նկարագրել բառերով։

"Шноракалутюн, Ереван! Я хочу пожелать, чтобы мы стреляли только глазами и сердцами", - երկրպագուներին կոչով դիմեց Վակարչուկը։ -0-