ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում, հաղորդում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով Daily Sabah–ին։
Նշվում է, որ ռեժիսոր Էյուպ Դիրլիքի «Կյանքի կամուրջ» սերիալը կներկայացնի սիրիացի փախստական ընտանիքի պատմությունը, որը ապաստան է փնտրում Թուրքիայում։ Նախատեսվում է, որ սերիալը կունենա երեք եթերաշրջան։
Ըստ հրատարակության, սերիալի թրեյլերի նկարահանումներն արդեն ավարտվել են թուրքական Գազիանթեփ գավառում։ Ֆիլմի ռեժիսորի խոսով, բացի Ջոլիից և Ռոնալդուից, նա նախատեսում է սերիալում ներգրավել ևս մի քանի աստղերի, որոնց անունները դեռ չեն հրապարակվում։
Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող թուրք դերասանուհի Փերիխան Սավաշը հայտարարել է, որ սերիաների նկարահանումները կսկսվեն 2017 թ.–ի մարտին։ –0–