ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերային

28.01.2017, 13:48
Սերժ Սարգսյանը և ներկա է գտնվել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը:
ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերային, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Պրեմիերան նվիրված էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին:

Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

 - рис.1

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել սեպտեմբերի 21-ին: Ֆիլմը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին: Սկզբում ներկայացվում է հերոսների կյանքը` հիմնականում, թվում է, թե մարտական գործողություններից լրիվ հեռու, սակայն` պատերազմի հետ կապված: Ֆիլմը փոխբացառող գաղափարների մասին է՝ ընկերության, սիրո, արիության, վճռականության, դավաճանության, վախկոտության: 

Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

 - рис.2

Ֆիլմի երկրորդ մասում իրադարձությունները կծավալվեն մեր օրերում` 2016 թ.-ին: Ստեղծագործական թիմը որոշել է ցույց տալ մեծ էկրանին, թե ինչպիսի ճակատագիր է ունեցել հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց:

Ֆիլմի շարունակության ռեժիսորը և սցենարիստը Մհեր Մկրտչյանն է: -0-