417.14
4.83
386.42
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը

13:50
19 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը` հարցվողների ձայների 36 տոկոսով, հաղորդում է նախաձեռնության պաշտոնական կայքը:

Երգչուհի Շերին հայ աստղ են ճանաչել հարցվողների 25 տոկոսը, թենիսիստ Անդրե Աղասիին` 22 տոկոսը, բուռլեսկ ոճի շոուների պարուհի, ֆոտոմոդել, երգչուհի Դիտա Ֆոն Տիզին` 14 տոկոսը:

Հետազոտությունն իրականացրել է New Place Consultancy ընկերությունը՝ Kantar Group-ի TNS Opinion միջազգային սոցիալական հետազոտությունների գործակալության խորհրդատվությամբ: Հարցման խնդիրներից մեկն էր պարզել, թե որքանով է համաշխարհային լսարանը տեղյակ Հայաստանի, հայերի և «Ավրորա» մրցանակի մասին: Արդյունքները ցույց են տալիս, որ համաշխարհային հանրությունը հիմնականում գիտի հայկական համայնքների, հայկական խոհանոցի և պատմության մասին:

Ստացված արդյունքների համաձայն, նրանք, ովքեր լսել են «Ավրորա» մրցանակի մասին, մեծամասամբ դրական վերաբերմունք ունեն դրա նկատմամբ: Դրական վերաբերմունքի պատճառների թվում նշվում է, որ մրցանակը մեծարման է արժանացնում այնպիսի մարդկանց, ում աշխատանքն այլապես չէր ճանաչվի, ինչպես նաև նպաստում է աշխարհում հայերի դրական կերպարի ձևավորմանը:

«Հետաքրքրական է, որ չնայած հարցվածների մեկ երրորդի կարծիքով հայկական համայնքները կարևոր են իրենց երկրներում ինչպես պետական, այնպես էլ տեղական մակարդակներում, սակայն հարցվածների մեծամասնությունը համարում է, որ հայկական համայնքները փոքր դեր են խաղում իրենց երկրներում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, հայկական համայնքների ազդեցությունն ավելի շատ դիտարկվում է ինտելեկտուալ, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում: «Քիմ Քարդաշյանը և Շերը գլխավորում են ամենաճանաչված հայ հայտնիների ցանկը՝ ինչպես համաշխարհային հանրության, այնպես էլ սփյուռքահայերի շրջանում», - նշել են նախաձեռնությունից:

Հայաստանի Հանրապետության մասին դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի նկատմամբ նշանակալի հետաքրքրվածություն կա` որպես երկիր և որպես ճամփորդական ուղղություն: Չնայած համաշխարհային հանրության ներկայացուցիչները Հայաստանը չեն դիտարկում որպես գործարարությամբ զբաղվելու վայր, սփյուռքահայերի զգալի մասը ցանկանում է տեղեկանալ Հայաստանի գործարար միջավայրի մասին: Երկու հայերից մեկը և յոթ օտարերկրացիներից մեկը հավանական է համարում, որ ապագայում կայցելի Հայաստան:

Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով՝ 2016 թվականի մարտին և հունիս-հուլիս ամիսներին, 10 երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ֆրանսիա, Արգենտինա, Դանիա, Նորվեգիա, Հունաստան, Գերմանիա և Ռուսաստան:

Հետազոտության միևնույն չափումները (գիտելիք, իրազեկվածություն, հետաքրքրություն, ներգրավվածություն) դիտարկվել են նաև հայկական սփյուռքի շրջանում: Պարզվել է, որ հայերի մասին սփյուռքահայերի և օտարերկրացիների ընկալումները նման են. հայերը հիմնականում բնութագրվում են որպես հպարտ, ընկերասեր և հարգալից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ