ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը Facebook-յան իր էջում անդրադարձել է Երևանում նախատեսված իր համերգին:
«Երևան, Հայաստան: Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «ՀԱՅԱ» փառատոնը: Մենք պատրաստվում ենք լավ ժամանակ անցկացնել: Բաց մի թողեք», - գրել է ռեփերը:
Ինչպես
հայտնել էինք ավելլ վաղ, աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ն ու ֆրանսիացի երգչուհի ZAZ-ը ելույթ կունենան Երևանում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում: 50 Cent-ի համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին: Հունիսի 25-ին իր առաջին մեծ մենահամերգով Հայաստանում հանդես կգա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ը:-0-