Զգուշացեք խարդախներից. ՆԳՆ ոստիկանությունը՝ վարորդական վկայականների տրամադրման վերաբերյալ կեղծ առաջարկների մասին

10.10.2026, 11:06
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է վարորդական վկայականների տրամադրման վերաբերյալ կեղծ առաջարկների մասին
Զգուշացեք խարդախներից. ՆԳՆ ոստիկանությունը՝  վարորդական վկայականների տրամադրման վերաբերյալ կեղծ առաջարկների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը՝ հորդորելով զգոն լինել։

«Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ»,-նշվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ այդ առաջարկները խարդախության դրսևորումներ են։ Նմանատիպ դեպքերով կան նախաձեռնված քրեական վարույթներ։

«Եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։