Երևանում և Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը լուսավորվելու է օդապարուկներով

27.12.2020, 18:56
Երևանում և Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը լուսավորվելու է օդապարուկներով
Երևանում և Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը լուսավորվելու է օդապարուկներով

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում և Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը: Այս մասին նշվում է Ստեփանակերտի քաղաքապետարան Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"
 

«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը եւս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարեւոր իրադարձությունները հիշելու եւ եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ...»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ստեփանակերտի քաղաքապետարանը դեկտեմբեր 31-ին ցանկացողներին հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր(եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար:

«Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:   Օդապարուկները ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:

Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաեւ ձեր սեփականը բերել)օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացնենք երկինք(կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից): Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»,- նշում են քաղաքապետարանից:-0-