ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանը զբաղեցրել է 37–րդ տեղը Եվրոպայի ամենաառողջ մայրաքաղաքների վարկանիշում։ Վարկանիշը կազմվել է Treated.com բրիտանական կայքի կողմից։
Ցուցակում Հայաստանն առաջ է անցել Անկարայից (42–րդ տեղը), Թբիլիսիից (41) և Բաքվից (46)։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել 10 պայմաններ` սպորտի հասանելիությունը, կյանքի տևողությունը, կյանքի որակը, օդը և ջուրը, առողջապահության համար ծախսերը, մրգի և բանջարեղենի գինը, ածխածնի ծավալը, բնակչության թիվը, ովքեր աշխատանքի են գնում ոտքով կամ հեծանվով, ինչպես նաև կանաչ ծառատունկների որակը։
Հեղինակավոր Numbeo, HPI ThinkTank, World Population Review, World Bank Group և Index Mundi աղբյուրների հիման վրա կազմված վարկանիշում ներառվել են 46 եվրոպական մայրաքաղաքներ։
Առաջատար դիրքում են Կոպենհագենը, Բեռնը և Հելսինկին։ –0–